• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հոգին ու մարմինը բժշկող ձայներ ու երաժշտություն

Հոգին ու մարմինը բժշկող ձայներ ու երաժշտություն

Երաժշտությունը, ձայնը մարդու ներաշխարհի վրա ազդեցություն ունեցող  ամենից զորավոր միջոցներն են։ Բարձր ձայները, աղմուկը, ագրեսիվ երաժշտությունը կարող են վախ ու տագնապ ծնել և ընդհակառակը, բնության ձայները, ներդաշնակ երաժշտությունը՝ հոգեկան հավասարակշռություն ու ներշնչանք պարգևել։ Այս երևույթը կապված է մարդու՝ ձայնային ալիքների  ընկալման յուրահատկության ու ձայնի որոշակի հաճախականությունների հետ։ Հաճախակությունը ձայնային  ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում։ Այն չափվում է Հերցերով (Հց)։  
Գիտնականները պարզել են, որ  որոշակի հաճախականությամբ տարածվող ձայնը կարող է  թերապևտիկ ազդեցություն գործել  օրգանիզմի վրա: Ըստ այդմ էլ՝ ձայնային թերապիան այսօր լայնորեն տարածված է։ Հոգեկան հավասրակշռությունը վերականգնող նաև տարբեր հիվանդությունների բժշկման նպատակով հաճախ կիրառվում են ձայնային հետևյալ հաճախականությունները․ 

 

Ուղեղի ակտիվության խթանում և հիշողության բարելավում

 

40 Հց — ցածր հաճախականություններ, որոնք կապված են կոգնիտիվ գործառույթների բարելավման և նյարդային  հիվանդությունների, ինչպիսին Ալցհայմերի հիվանդությունն է, ախտանիշների թեթևացման հետ: Համարվում է, որ այս միջակայքը խթանում է ուղեղի ակտիվությունը և օգնում է բարելավել հիշողությունը:

 

Սթրեսի հաղթահարում և ցավի նվազեցում

 

174 Հց և 285 Հց — ցածր հաճախականությամբ ձայներ, որոնք հաճախ կիրառվում են ցավի և սթրեսի նվազեցման, ինչպես նաև հյուսվածքների ապաքինման և ֆիզիկական լարվածության թուլացման նպատակով:

 
Վախերի ու տագնապի հաղթահարում

 

396 Հց — ձայներ, որոնք օգնում են հաղթահարել վախերը, տագնապը, նպաստում են հանգստին և  բացասական զգացմունքների հաղթահարամանը:

 

Հոգեկան հավասարակշռության վերականգնում

 

432 Հց — համարվում է «հարմոնիկ» հաճախականություն, որը նպաստում է ընդհանուր հոգեկան հավասարակշռության վերականգնմանը։

 

Բջիջների վերականգնում և առողջացում

 

528 Հց —  «Սիրո հաճախականություն» կամ «վերափոխման հաճախականություն»: Համարվում է, որ այս ձայները օգնում են  բջիջների վերականգնմանն ու ընդհանուր առողջացմանը:

 

Հաղորդակցության բարելավում

 

639 Հց և 741 Հց — Օգնում են բարելավել հաղորդակցության  կարողությունները,  նպաստում են հոգեկան հավասարակշռության վերականգնմանը:

 

Ինտուիցիայի զարգացում

 

852 Հց — օգնում է զարգացնել ինտուիցիան, խթանում է իրերի դրությունը պարզ տեսնելու կարողությունը  և նպաստում է իրականության ադեկվատ ընկալմանը:

 

Այս հաճախականությունների ձայներ ու երաժշտություն ստանալու համար օգտագործվում են կամերտոններ, տիբեթյան պնակներ, թմբուկներ և երգեցողություն։  Այս հաճախականությունները օգտագործվում են նաև հոգևոր,  դասական ու ժամանակակից երաժշտության մեջ։ Օրինակ, բնական ու հարմոնիկ համարվող  432 Հց-ը հանդիպում է  Բախի, Բեթհովենի ու Մոցարտի ստեղծագործություններում։

 

«Սիրո հաճախականություն» կամ «վերափոխման հաճախականություն»՝ 528 Հց  համար պետք է Շուբերտ լսել։

 

Կազդուրող ու հանգստացնող ցածր հաճախականությունների համար անհրաժեշտ է լսել բնության ձայներ․ անձրև, ջրվեժ, թռչունների երգ։

 

Միջին հաճախականություններով  են ստեղծված հայկական Սուրբ Պատարագի որոշ երգեր, մասնավորապես հիանալի ու առինքնող «Սուրբ, Սուրբը»․

Art 365

14.11.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.