• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ. Հովհաննես Թումանյան Հայաստանի հրեշտակը

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ. Հովհաննես Թումանյան Հայաստանի հրեշտակը

1918 թ. հունվարի 5-ին է Հովհաննես Թումանյանը գրել «Իմ երգը» նշանավոր բանաստեղծությունը։ Այն կարելի է արվեստագետի ինքահայեցումի ու ինքնաներկայացման, նույնիսկ ինքնահիացման  յուրահատուկ արտահայտություն համարել։ Սակայն, այս բանաստեղծությունը առաջին հերթին  աշխարհի ու կյանքի և այս ամենը ստեղծած Արարչի նկատմամաբ հիացմունքի ու շնորհակալության ներշնչող  խոսք է։  

 

ԻՄ ԵՐԳԸ

 

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծըննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

 

Այս բանաստեղծության ստեղծման մանրամասներ թեև հայտնի չեն, սակայն Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի այս շրջանի տարեգրության ուսումնասիրությամբ կարելի է վերականգնել որոշ ուշագրավ հանգամքներ։ Այսպես, հայտնի է, որ այս բանաստեղծության ստեղծումից մեկ օր առաջ է Հովհաննես Թումանյանը գրել իր նշանավոր  քառյակներից մեկը, որը բովանդակային ընդհանուր գծերով կարծես ամփոփում  ու բյուրեղացած ներկայացնում է, այն, ինչը «Իմ երգը» բանաստեղծության մեջ մեկ օր անց ավելի ընդարձակ շարադրում է  հեղինակը։  

 

Ո՜նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Հովհաննես Թումանյանի այս օրերի բարձր տրամադրության ու ներշնչումների աղբյուրի բացահայատման տեսանկյունից կարևոր է նշել նաև, որ այս քառյակի ստեղծումից մեկ օր առաջ՝ հունվարի 3-ին  «Кавказское слово» թերթի առաջին համարում լույս է տեսնում Հովհ․ Թումանյանի բարեկամ, ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու «Ангел Армении» բանաստեղծությունը՝ «Ованесу Туманяну» ընծայագրով։ Իհարկե, Հայաստանի հրեշտակն այստեղ խորհրդանշական պատկեր է, սակայն թերևս ռուս բանաստեղծը Հայաստանին վերածննդի կոչ անող հրեշտակի կերպարում նկատի է ունեցել նաև Ամենայն հայոց բանաստեղծին։

 

АНГЕЛ АРМЕНИИ

 

Он мне явился в блеске алых риз
Над той страной, что всех несчастней стран.
Одним крылом он осенял Масис,
Другим — седой от горьких слез Сипан.

 

Под ним, как тучи, темен и тяжел,
Сбираясь по долинам голубым,
С испепеленных, разоренных сел
Струился молчаливый, душный дым.

 

Под ним на дне ущелий, в бездне гор,
В ненарушимой тишине полян,
Как сотканный из жемчугов ковер,
Сияли кости белые армян.

 

И где-то по тропиночке брели
Измученной, истерзанной толпой
Последние наследники земли
В тоске изнеможения слепой.

 

Выл гневен ангел. Взор его пылал,
Как молнии неудержимых гроз.
И словно пламень, замкнутый в опал,
Металось сердце в нем, алее роз.

 

И высоко в руках богатыря
Держал он радугу семи цветов.
Его чело светилось, как заря,
Уста струили водопады слов:

 

«Восстань, страна, из праха и руин!
Своих сынов рассеянных сомкни
В несокрушимый круг восторженных дружин!
Я возвещаю новой жизни дни.

 

Истлеет марево враждебных чар,
И цепи ржавые спадут, как сон.
Заветный Ван и синий Ахтамар
В тебе вернутся из былых времен.

 

Восстань, страна! Воскресни, Айастан!
Вот радугу я поднял над тобой.
Ты всех земных была несчастней стран,
Теперь счастливой осенись судьбой!»

 

Art 365

19.02.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.