• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ֆրանսիա-Շվեդիա խաղն ու ֆուտբոլային ամենաթանկ նկարը

Ֆրանսիա-Շվեդիա խաղն ու ֆուտբոլային ամենաթանկ նկարը

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը (2026 FIFA World Cup)։ Մինչ ֆուտբոլիստները պատրաստվում են խաղերին, իսկ երկրպագուները ուսումնասիրում են առաջնության խաղացանկը, art365-ը ուսումնասիրում է ֆուտբոլին նվիրված արվեստի ստեղծագործությունները։ Ֆուտբոլը վաղուց արդեն միայն մարզաձև չէ։ Այն հասարակական կարևոր երևույթ է, հավաքական հիշողության մաս, որոշ ժողովուրդների մոտ նույնիսկ ազգային ինքնության բաղադրիչ։ Այն  համախմբում  է մարդկանց, առաջացնում մեծ կրքեր, հիացնում իր դիտարժանությամբ ու անկանխատեսելիությամբ։  Եվ պատահական չէ, որ այն արժանացել է նաև գեղանկարիչների ուշադրությանը։  Բազմաթիվ նկարիչներ պատկերել են  ֆուտբոլը՝ փորձելով որսալ ոչ միայն խաղի ընթացքը, այլև նրա ստեղծած հույզերը, շարժումն ու հասարակական նշանակությունը։ Այս անդրադարձում առանձնացրել ենք աբստակտ նկարչության այս թեմայով մի ուշագրավ շարք։

 

Ներշնչող ֆուտբոլ

 

1952 թվականի մարտի 26-ի  Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում տեղի ունեցավ սովորական  ընկերական հանդիպում Ֆրանսիայի և Շվեդիայի հավաքականների միջև։ Խաղն ավարտվեց շվեդների հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Սակայն այդ հանդիպումը պատմության մեջ մտավ ոչ այնքան ֆուտբոլային արդյունքի, որքան գեղանկարչության շնորհիվ։ Այդ երեկո մարզադաշտում հազարավոր ֆուտբոլասերների հետ հանդիպումը դիտում էր նաև ֆրանսիացի նկարիչ Նիկոլաս դե Ստաելը (Nicolas de Staël)։

Մարզադաշտի նոր լուսավորությունը, խաղի ռիթմը, գույները այնպես տպավորեցին նկարչին, որ  նա ստեղծեց 20-րդ դարի «ֆուտբոլային արվեստի» ամենահայտնի շարքերից մեկը՝ «Ֆուտբոլիստները» (Les Footballeurs)։ 

Դը Ստաելը մինչ այդ արդեն հայտնի էր որպես հետպատերազմյան եվրոպական աբստրակցիոնիզմի  վառ ներկայացուցիչ։ «Պարկ դե Պրենսում» նա գտավ իր արվեստին համապատասխան իրականությունը․  մարզադաշտի լուսարձակները ֆուտբոլիստներին կարծես դարձրել էին  գունավոր  բծեր,  երկրաչափական շարժվող մարմիններ։ Նկարիչը պատկերեց շարժման ռիթմը, խաղի արագությունը, գունային բախումները, մարզադաշտի  մթնոլորտը, բացահայտեց զանգվածային մարզաձևի պոետիկան։

Խաղից ստացված տպավորությամբ  Դը Ստաելը ստեղծեց  ֆուտբոլային ամենամեեծ նկարչական շարքը, որը բաղկացած էր 25 աշխատանքից։ Դրանցից ամենահայտնին մեծ չափերով «Les  «Parc des Princes (Les grands footballeurs)» կտավն էր։ Ավելի քան 3,5 մետր լայնությամբ նկարում տեսանելի են կապույտ, կանաչ, կարմիր, սպիտակ և սև խոշոր գունային զանգվածներ։ Թեև գույները խառնված են, իսկ կերպարները՝ աբստրակտ է, խաղը ճանաչելի է։ Այս  ստեղծագործությունը սկզբում մեծ  հաջողություն չունեցավ։ Սակայն  1953 թվականին ցուցադրվեց Նյու Յորքում և լայն ճանաչում գտավ։ 

 

 

Ֆուտբոլային ամենաթանկ նկարը

 

2019 թվականի հոկտեմբերի 17-ին Փարիզում Christie's աճուրդում «Parc des Princes» կտավը վաճառվեց 20 միլիոն եվրոյով՝ սահմանելով Նիկոլա Դը Ստաելի ստեղծագործությունների գնային ռեկորդը։ Շատ աղբյուրներում այս նկարը համարվում է  ֆուտբոլային թեմայով երբևէ վաճառված ամենաթանկ գեղանկարը։

Art 365

11.06.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.