• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Տե՛ր Աստված, սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը». Սենտ-Էքզյուպերիի աղոթքը

«Տե՛ր Աստված, սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը». Սենտ-Էքզյուպերիի աղոթքը

Աշխարհի ամենահայտնի գրական աղոթքներից մեկը՝ «Փոքրիկ Իշխան»-ի նշանավոր հեղինակ՝  Անտուան դը Սենտ - Էքզյուպերիին վերագրվող՝  «Փոքրիկ քայլերի արվեստը» («Seigneur, apprends-moi l'art des petits pas») ստեղծագործությունն է։ Այն թարգմանվել է տասնյակ լեզուներով, տարածվել ու տարածվում է սոցիալական ցանցերում, տպագրվում ամենատարբեր ժողովածունեում, հաճախ, ինչպես հայերեն որոշ հրատարակություններում՝ «Փոքրիկ Իշխան»-ի հետ միասին։  Սակայն, որքան հայտնի է այս տեքստը, այնքան անորոշ է դրա ծագումը։

Տեր Աստված, սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը. ես հրաշքներ ու տեսիլքներ չեմ խնդրում, ես խնդրում եմ ուժ՝ ամեն օրվա համար։

Ինձ դիտող ու հնարագետ դարձրու, որպեսզի ճիշտ ժամանակին վերցնեմ այն գիտելիքներն ու փորձը, որոնք

ինձ հուզում են:

Սովորեցրու ինձ իմ կյանքի ժամանակը ճիշտ տնօրինել։ Տուր ինձ նուրբ զգացողություն, որպեսզի տարբերեմ

կարևորն անկարևորից:

Ես ուժ, ինքնատիրապետում ու չափավորություն եմ խնդրում, որպեսզի չտարվեմ առօրյայով, այլ խելամտորեն

ծրագրեմ իմ օրվա ընթացքը:

Օգնիր ինձ տեսնել իրականությունը և ընկալել այս րոպեն` որպես ամենակարևորը։

Տուր ինձ հստակ գիտակցումն այն բանի, որ կյանքն ուղեկցվում է բարդություններով ու անհաջողություններով,

որոնց շնորհիվ աճում ու հասունանում ենք:

Ինձ այնպիսի մարդ դարձրու, ով կարողանում է ձեռք մեկնել նրանց, ովքեր անդունդում են հայտնվել։

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես եմ ցանկանում, այլ այն, ինչն ինձ իսկապես պետք է:

Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։

 

Հայտնի ու անհայտ աղոթքը 

 

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ պարզ է. աղոթքը գրել է Սենտ-Էքզյուպերին՝ կյանքի ծանր օրերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այս պատմությունը կարելի է հանդիպել բազմաթիվ կայքերում և հրապարակումներում։ Սակայն գրականագետների ուսումնասիրություններն ու փնտրտուքները ցույց են տալիս, որ մինչ օրս հայտնի չէ, թե աղոթքն առաջին անգամ երբ և որտեղ է հրատարակվել։ Չկա նաև աղոթքի հեղինակային բնագիրը։ Տեքստաբանության մեջ ստեղծագործության հեղինակությունը հաստատելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն մեկ վստահելի սկզբնաղբյուր՝ տեքստի ձեռագիր, մեքենագիր, առաջին հրատարակություն կամ գոնե որևէ վկայություն՝ հեղինակի նամակ, հուշ և այլն։  «Փոքրիկ քայլերի արվեստ»-ի դեպքում այդպիսի վկայություններ ու բնագրեր չկան։ 

 

Առաջին հրատարակություն

 

Սենտ-Էքզյուպերիի գործերը հրատարակած  ֆրանսիական հրատարակություններում՝ հատկապես Gallimard-ի Bibliothèque de la Pléiade հատորներում, որտեղ ամփոփված են հեղինակի բոլոր  ստեղծագործությունները, նամակներն ու բազմաթիվ անտիպ նյութեր, այս աղոթքը չի ընդգրկվել։ Այն վկայված չէ նաև հեղինակի կենսագրություններում և գրականագիտական ուսումնասիրություններում։ Այդ պատճառով ֆրանսիական հետազոտողները սովորաբար ավելի զգույշ ձևակերպում են ընտրում․ անվանելով այն «Սենտ-Էքզյուպերիին վերագրվող աղոթք»։

 

Ինչո՞ւ հենց Սենտ-Էքզյուպերին

 

Բայց ինչո՞ւ է այս գործը համարվում Էքզյուպերիի ստեղծագործությունը։ Սա պարզ կեղծիք կամ վերագրում չէ, այլ կապված է հեղինակի ստեղծագործությունների թեմատիկ-գաղափարական առանձնահատկությունների հետ։ Աղոթքի գաղափարական աշխարհը զարմանալիորեն մոտ է Սենտ-Էքզյուպերիի մտածողությանը։ Ի մասնավորի հեղինակի  «Միջնաբերդ» (Citadelle, 1948) ստեղծագործության մեջ կարող ենք հանդիպել գաղափարական ընդհանրություններ այս աղոթքի հետ։ Վեպի հիմնական գաղափարներն են՝

մարդը պետք է հասունանա աստիճանաբար,

կարևոր է տարբերել էականն ու երկրորդականը,

կյանքը փորձությունների ճանապարհ է,

իմաստը պետք չէ պարզապես գտնել, այն պետք է ստեղծել,

ներքին կարգապահությունն ավելի կարևոր է, քան արտաքին հաջողությունը։

Նույն կերպ, սակայն մի փոքր այլ ձևակերպումներով այս  գաղափարները հանդիպում են աղոթքում։ Հերոսը տիրոջից խնդրում է շնորհ ու իմաստություն՝

կարևորը անկարևորից տարբերելու համար,

ժամանակը խոհեմաբար տնօրինել համար,

անհաջողություններից չվախենալու համար,

փորձությունը որպես հասունացման գրավական ընդունելու համար,

ոչ թե մեծ թռիչքներով, այլ փոքր, սակայն հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար։

Ըստ այդմ էլ՝  այս աղոթքի իրական արժեքը նրա  հեղինակի անձի մեջ չէ, այլ հիմնական ու կարևոր գաղափարների, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդուն և ամեն օր․ համբերություն, խոնարհություն և իմաստություն։ 

Աղոթքի աղբյուրը՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի,

Փոքրիկ Իշխանը, թարգմ․՝ Հ․ Մկրտչյան, Էդիթ Պրինտ, Երևան, 2015: 

Hayk Hambardzumyan

29.06.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.