• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Էնիո Մորիկոնե․ 5 փաստ կոմպոզիտորի մասին

Էնիո Մորիկոնե․ 5 փաստ կոմպոզիտորի մասին

Կան կիներաժշտություն ստեղծող կոմպոզիտորներ, որոնց մեղեդիներն ու ձայները պարզապես ուղեկցում ֆիլմը, սակայն  կան նաև կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունն ինքնին ֆիլմ է դառնում, կինոյից առանձին ապրում ինքնուրույն կյանքով։ Կինոերաժշտության ասպարեզում երբևէ ստեղծագործած թերևս ամենաճանաչելի կոմպոզտիորը Էնիո Մորիկոնեն(1928-2020)։ Պրոֆեսիոնելը, Մեկ անգամ Ամերիկայում, Սպռուտ, Մալենա, Դաշնակահարի լեգենդը և էլի շուրջ 500 նշանավոր ֆիլմ ու սերիալ, համագործակցություն նշանավոր ռեժիսորների հետ, երկու Օսկար, բազմաթիվ Ոսկե Գլոբուսներ ու այլ կինոմրցանակներ։ Նա իսկական հեղափոխություն կատարեց կինոերաժշտության ասպարեզում՝ ստեղծելով  արտահայտության նոր միջոցներ։ 

Ակադեմիական կրթության, ժամանակակից երաժշտության լավ իմացության ու բնատուր տաղանդի շնորհիվ, նա կինոյում հնչունային նոր լ ու անկրկնելի լեզու ստեղծեց։ Մորիկոնեի երաժշտությունը՝ պարզ, սակայն շատ խորն ու տպավորիչ,  դարձավ համաշխարհային կինոյի ամենաարտահայտիչ դրսևորումներից մեկը։ Ներկայացնում ենք հինգ փաստ երաժշտի մասին։ 

 

1․

Մորիկոնեն շատ վաղ տարիքում է սկսել ստեղծագործել ու  ցույց տվել իր բացառիկ երաժշտական ունակությունները։ Նրա առաջին կոմպոզիցիաները գրվել են վեց տարեկանում, իսկ տասներկու տարեկանում արդեն ընդունվել էր Հռոմի Սանտա Չեչիլիայի կոնսերվատորիա՝ սովորել շեփորի, գործիքավորման ու կոմպոզիցիայի բաժիններում՝ ավարտելիս ստանալով երեք վկայական։ 

 

2․

Կոմպոզիտորին համաշխարհային ճանաչում բերեցին Սպագետտի վեսթերնները։ Մասնավորապես A Fistful of Dollars, For a Few Dollars More, The Good, the Bad and the Ugly ՝ 1960-ական թվականներին նկարահանված ֆիլմերի երաժշտությունն այնքան ազդեցիկ էր, որ առանց երաժշտական ուղեկցության  դժվար է պատկերացնել ֆիլմերի ինքնահատուկ մթնոլորտը։ 

 

3.Էնիո Մորիկոնեն համագործակցել է աշխարհի ամենահայտնի ռեժիսորների հետ։ Նրա երաժշտությունն ու հնչյունները ուղեկցել են  Ալմոդովարի, Բերտոլուչիի, Պոլանսկու, Դե Պալմայի, Լեոնեի և Տարանտինոյի ֆիլմերը։

 

4.Չնայած համաշխարհային ճանաչմանը՝ Մորիկոնեն կինոյի համար Օսկար է ստանում միայն  87 տարեկանում՝ Քվենտին Տարանտինոյի Նողկալի ութնյակը (The Hateful Eight) ֆիլմի երաժշտության համար (2016 թ.)։ Իսկ մինչ այդ՝ 2007 թվականին կոմպոզիտորը Օսկար էր ստացել  կինոարվեստում ունեցած բացառիկ ներդրման համար։

 

5․Մորիկոնեն առաջիններից մեկն էր, ով կինոյում համարձակվեց օգտագործել ոչ միայն երաժշտություն, այլև այլ միջոցներով ստացվող ձայներ․  շղթաների ձայն, մարդկային շունչ, ծիծաղ, կրակոցների ռիթմ, երգչախմբային մռայլ ֆոն։ Նրա կինոմեղեդիներում  երաժշտությունը երբեք պարզապես ֆոն չէ․ այն դառնում էր կերպար, պատկեր, զգացմունք, սյուժե։

 

Art 365

11.11.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.