Նորվեգացի աշխարհահռչակ իմպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Մունկը, թեև առավելապես հայտնի է իր «Ճիչը» նկարով, սակայն, հեղինակել է նաև բազմաթիվ այլ գեղանկարներ, որոնց շարքում առանձնանում են կանանց դիմանկարները։ Սեր, վախ, հասունացում, խանդ, բաժանում, մահ, մենություն․․․ այս և մի շարք այլ թեմաներով կանանց դիմանկարներում ներկայացվում են ինչպես նկարչի կենսագրության որոշակի արձագանքներ, այլև կանանց խորհրդավոր աշխարհի ընդհանրական ու հոգեբանական երևույթներ։ Օրինակ այդպիսին են «Կյանքը ապրելով» շարքի նկարները, ի մասնավորի «Մադոննա»-ն(1894-1895)։ Այն միավորում է նուրբ էրոտիկան և մայրությունը՝ կրքոտ և ճակատագրական կնոջ կերպարում․

«Կյանքի պարը» նկարում կարող ենք տեսնել կանանց ու տղամարդկանց բարդ հարաբերությունների ու խանդի խորհրդանշացումը։

«Հասունացում» նկարում ներկայացվում է անաղարտությունը, բայց միաժամանակ կանացի ճակատագրի ողբերգականությունը։

Նշանավոր է Մունկի «Աղջիկները կամրջի վրա» շարքը, որը 12 նկար է ընդգրկում։ Շարքի նկարներում իրացվում են երիտասարդության, բաժանման, անպատասխան սիրո ու սպասման մոտիվները․

Առանձին մաս են կազմում նկարչի կյանքում ճակատագրական դեր խաղացած կանանց պատկերները՝ նվիրված մորը և քրոջը․

Նաև սիրելի կամ մտերիմ կանանց, օրինակ «Վամպիրը» կամ Տիրիլե Հյուգի դիմանկարները․

Մունկի այս պատկերները, ուղղակի գեղեցիկ կանանց նկարներ չեն, այլ խորապես ապրված, երբեմն շատ անձնական պատմություններ, նույնիսկ հոգեբանական ուսումնասիրություններ։ Այստեղ կինը սիրո ու կյանքի աղբյուր է, միաժամանակ իր խորհրդավոր, հարափոփոխ ու անկանխատեսելի էությամբ ջլատում է տղամարդու կենսական ուժերը, դառնում տագնապների աղբյուր ու մահվան նախանշան։
