• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Աստոր Պիացոլա․ Նյու Յորքի բանդաները, Փարիզն ու «Նոր տանգոն»

Աստոր Պիացոլա․ Նյու Յորքի բանդաները, Փարիզն ու «Նոր տանգոն»

Արգենտինացի կոմպոզիտոր և բանդոնեոնահար Աստոր Պիացոլան (1921–1992) 20-րդ դարի երաժշտության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից է։ Նա արմատապես վերափոխեց,  զարգացրեց, հանրահռչակեց  արգենտինական ավանդական տանգոն՝ ստեղծելով նոր ուղղություն՝  Nuevo tango («Նոր տանգո») անունով։ Այս հանրաճանաչ ու սիրելի երաժշտությունը միավորում էր տանգոյի կրքոտ ռիթմը, ջազի ազատությունը և դասական երաժշտության բարդ հարմոնիան։

 

Արգենտինացին Նյու Յորքում

 

Քչերը գիտեն, որ նշանավոր կոմպոզիտորի մանկությունն ու պատանակությունն անցել է Նյու Յորքում։ Այս բազմամշակույթ միջավայրն էլ Պիացոլայի հետագա խոստովանությամբ մեծ ազդեցություն է թողել նրա ինքնատիպ երաժշտության ձևավորման վրա։ Պիացոլայի ընտանիքը Նյու Յորք է տեղափոխվում 1920-ականներին։ Նա մեծանում է է Բրուքլինում և  Իսթ Սայդում։ Այս   թաղամասերում հիմնականում ապրում էին  ներգաղթյալներ՝ իտալացիներ, հրեաներ, իսպանախոսներ։ Եվ քաղաքի այս շրջանը հայտնի էր իր հանցագործ խմբավորումներով և  քրեական վարք ու բարքով։ Պիացոլան հետագայում հիշում էր, որ մանկության տարիներին սովորական էին ընդհարումները,  փողոցային կռիվները, որոնք սովորեցրել են նրան պաշտպանվել, պատասխանել ծաղրին ու ճնշումներին։ 

Ջազ, գանգստերական ֆիլմեր և փողոցային երաժշտություն

 

Նյու Յորքում Պիացոլան լսում էր ամենատարբեր երաժշտություն՝ սկսյալ ամերիկյան ջազից, մինչև ներգաղթյալների էթնիկ ու ազգագրական երգեր։ Դիտում էր հոլիվուդյան գանգստերական ֆիլմեր։ Երաժշտական այս բազմազանությունն ու մեծ քաղաքի ռիթմն էլ թերևս պայմանավորեցին նրա  ստեղծած երաժշտության ինքատիպությունը, ռիթմը, դրամատիզմն ու կինոմատոգրաֆիկ լարվածությունը։

Այս հատկանիշները լսելի ու զգալի են նրա նշանավոր Libertango, Adiós Nonino, Oblivion ստեղծագործություններում։

Ճակատագրական հանդիպում ու փրկություն մահից

 

1930-ականներին Նյու Յորքում էր նաև տանգոյի մեծագույն աստղն ու խորհրդանիշը՝  Կառլոս Գարդելը։ Պատանի Պիացոլան ծանոթանում է նրա հետ և նույնիսկ  դեր ստանում  Գարդելի մասնակցությամբ ֆիլմում։ Երգիչն առաջարկում է Աստորին միանալ իր երաժշտական շրջագայությանը։ Սակայն, բարեբախտաբար  Պիացոլայի հայրը համաձայն չի լինում։ Բարեբախտաբար, քանի-որ 1935 թվականին Գարդելի խումբը զոհվում է ավիավթարի հետևանքով։

 
Հայրենիքից հեռու, սակայն նրա շնչով

 

1954 թվականին երիտասարդ  Աստոր Պիացոլան մեկնում է Փարիզ։ Նա արդեն հայտնի բանդոնեոնահար էր Բուենոս Այրեսում, բայց համոզված էր, որ տանգոն «ցածր» ժանր է, և ուզում էր դառնալ դասական կոմպոզիտոր։ Այստեղ սակայն նրա ուսուցիչ  Նադյա Բոուլանժերը ցույց տվեց, որ կոմպոզիտորի անհատականությունը հենց արգենտինական տանգոյի ժանր մեջ է, անհրաժեշտ է ուղղակի տանգոյի համար նոր երաժշտական լեզու գտնել։ Այս հանդիպումը շրջադարձային եղավ։ Լեզուն գտնվեց ու ստեղծվեց «Նոր տանգոն»։  

Art 365

11.03.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.