• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Առնո Բաբաջանյան․ Երևանի սիրուն աղջիկ

Առնո Բաբաջանյան․ Երևանի սիրուն աղջիկ

1958 թվականին Խորհրդային միությունում ամենաշատ դիտված ֆիլմը՝ Յու․ Երզնկյանի և Լ․ Վաղարշյանի՝ «Առաջին սիրո երգը»  մեծ հռչակ ունեցավ ու սիրվեց ոչ միայն հետաքրքիր սցենարի, ռեժիսորական աշխատանքի  և փայլուն դերեսանական կազմի շնորհիվ, այլև առաջին հերթին հիանալի երաժշտության։ Պրեմիերայից անմիջապես հետո  ֆիլմում հնչող երգերը՝ «Առաջին սիրող երգը», «Իմ երևան», «Դու իմ սիրո արև» և, իհարկե, «Երևանի սիրուն աղջիկ», անմիջապես տարածվեցին և սկսեցին երգվել թե՛ հայերեն, և թե՛ ռուսերեն։ Առնո Բաբաջանյանի այս թեթև, քնարական, անմիջապես տպավորվող ու հիշվող երգերը, այն ժամանակ էլ և այսօր էլ իսկական հիթեր էին։ Ուշագրավ է, որ առաջին անգամ խորհրդային ետպատերազմական կինոյում ջազ երաժշտություն հնչում է հենց այս ֆիլմում։

 

Ա․ Բաբաջանյանի երաժշտությամբ ու և Վ․ Հարությունյանի խոսքերով գրված «Երևանի սիրուն աղջիկը» թերևս ֆիլմի ամենից սիրված ու տարածված երգն է։ Այն  փոխանցում և գուցե նաև ձևավորում  է երևանցիների մասին Խորհրդային միությունում այդ ժամանակ եղած ընդհանուր պատկերացումը՝ որպես սիրառատ, հյուրընկալ, կյանքը թեթև և ուրախ անցկացնող մարդկանց։ Պատկերացում, որը կենսունակ է նաև այսօր։ Իր բնույթով երգը մոտենում է քաղաքային ռոմանսին, ինչի մասին կարող են հիշեցնել մինորային երանգները,  արևելյան ինտոնացիաները նաև խոսքում՝ աշուղային արվեստին ակնարկները։ Ոճով ու հնչողությամբ, նաև ֆիլմում ներկայացման ձևով այն ընկալվում է որպես  սերենադ։ Երգը կենսախինդ, փոխադարձ, լուսավոր  սիրո խոստովանություն է երևանի աղջիկներիին և հենց Երևանին։ 

 

Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար։
Գինին ձերքիս անուշ խաղով, քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի սազով ինչ ես ինձ տանջում:

 

Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդ ունես:

Աշուղ դարձած քեզ եմ կանչում, ուր ես իմ անգին,
Քեզ իմ սիրո ծաղկաց այգում միշտ եմ ես սպասում:

 

Գինին ձերքիս անուշ խաղով, քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի սազով, ինչ ես ինձ տանջում:

Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդ ունես։

Երգ-խոստովանության հասցեատերն, իհարկե,  որոշակի երևանցի աղջիկ չէ, այլ  գեղեցկուհու կերպարով  անձնավորված Երևանը՝ իր երիտասարդությամբ, սիրով, հմայքով, արևոտ ու կենսուրախ բնավորությամբ։ 

Art 365

22.01.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.