• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Տեխնոլոգիան որպես մշակույթ․ Apple-ի հիմնումը և համակարգչային նոր էսթետիկան

Տեխնոլոգիան որպես մշակույթ․ Apple-ի հիմնումը և համակարգչային նոր էսթետիկան

1976 թվականի ապրիլի 1-ին  Կալիֆոռնիայի ավտոտնակներից մեկում  տեղի ունեցավ իրադարձություն, որը պիտի փոխեր մարդու և մեքենայի հարաբերությունների նախկինում ձևավորված մշակույթը։ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը հիմնադրեցին Apple Computer Company-ն, թերևս չգիտակցելով, որ հեղափոխություն են անում ոչ միայն տեխնոլոգիական աշխարհում, այլև մշակույթում։ 

 

Երբ կոդը դառնում է արվեստ

 

Մինչ Apple-ի հայտնվելը, համակարգիչը ընկալվում էր որպես սառը, անհոգի գործիք՝ նախատեսված գիտնականների և զինվորականների հաշվարկների համար։ Apple-ը տեխնոլոգիային  մարդկային դեմք և գեղագիտություն տվեց։ Սթիվ Ջոբսը հաճախ  ասում էր, որ Apple-ը գտնվում է «տեխնոլոգիայի և հումանիտար գիտությունների խաչմերուկում»։ Սա սոսկ մարքեթինգային կարգախոս չէր, այլ նոր մշակույթի գաղափարական հիմնաքար։

 

Մինիմալիզմը՝ որպես կյանքի փիլիսոփայություն

 

Apple-ը բերեց մի  էսթետիկա, որը սերտորեն կապված էր գերմանական դիզայնի ու ճարտարապետության Bauhaus դպրոցի և ճապոնական մինիմալիզմի արվեստի հետ։ Սպիտակ գույնի գերակայությունն ու գծերի պարզությունը  դարձան մշակութային նոր չափանիշ։ Այն փոխեց մարդկանց ճաշակը ոչ միայն սարքավորումների, այլև ճարտարապետության, ինտերիերի և նույնիսկ նորաձևության մեջ։ Սկսեց գնահատվել պարզությունն ու գործառնականությունը։  

 

Տեխնոլոգիան հանուն գեղեցիկի

 

Նախ երաժշտություն լսելու համար նախատեսված iTunes-ը փոխեց երաժշտական աշխարհը․ ալբոմների դարաշրջանից անցում կատարվեց  անհատականացված երգացանկերի՝ փլեյլիստերի աշխարհ։ Հաջորդիվ՝  iPhone-ը վերասահմանեց արվեստի հետ  շփման հաճախականությունն ու մշակույթը․ լուսանկարչությունը, կինոն և գրականությունը դարձան  հասանելի մեկ հպումով։ Իհարկե, շատերը կարող են ասել, որ հասանելիությունն չի նպաստում արվեստի պատշաճ ընկալմանը, բայց համենայն դեպս, սա նոր փորձառություն էր ու հարմար։

Այս ամենը ձևավորեց մի սերունդ, որի համար տեխնոլոգիան ոչ թե օժանդակող միջոց է, այլ կենսակերպ, արվեստ ստեղծելու ու սպառելու գործիք և ստեղծագործական ազատության հարթակ։ Այս ամենը ցույց տվեց, որ  մարդկային երևակայությունը սահմաններ չունի և  տեխնոլոգիան էլ կարող է ծառայել գեղեցիկին։

Art 365

01.04.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.