• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ալեքսանդր Հարությունյանի հայտնի կոնցերտը․ շեփորի մարդկային ձայնը

Ալեքսանդր Հարությունյանի հայտնի կոնցերտը․ շեփորի մարդկային ձայնը

 Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի (1920–2012 թթ․) թերևս ամենահայտնի և ամենաշատ կատարված ստեղծագործությունը՝ շեփորի և նվագախմբի  համար գրված կոնցերտն է։ Ստեղծագործությունը գրվել է 1949-1950 թվականներին, երբ երիտասարդ կոմպոզիտորը նոր էր վերադարձել Մոսկվայից և հետաքրքրվում էր ազգային երաժշտության և դասական երաժշտության արտահայտչաձևերի համադրությամբ։

 
Ո՞ւմ համար գրվեց

 

Ըստ տարբեր աղբյուրների, կոմպոզիտորն այս ստեղծագործությունը գրել է հայ հայտնի շեփորահար Հայկազ Մեսիայանի, կամ այլ տարբերակով՝՝  խորհրդային հայտնի շեփորահար Տիմոֆեյ  Դոկշիտցերի համար։ Հենց Դոկշիտցերի կատարումների շնորհիվ այս ինքնահատուկ ու առինքնող ստեղծագործությունը համաշխարհային հռչակ է ձեռք բերում։ Այն 1950-ական թվականներից կատարվում է աշխարհի հայտնի ու մեծ բեմերում, ավելին, իր պատվավոր տեղն է զբաղեցրել երաժշտական դասագրքերում, դարձել յուրահատուկ մարտահրավեր շեփորահարների համար։ Այս ստեղծագործության կատարումը պահանջում է թե՛ տեխնիկական մեծ վարպետություն, և թե՛ արտահայտչական մեծ ուժ, որոնց համադրությամբ էլ առաջանում է այս կոնցերտի հմայքը։ 

 

Հնարավորություններ և արտահայտչականություն

 

Կոնցերտի մեծ ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ կոմպոզիտորը ներդաշնակորեն համադրել է շեփորի հնարավորությունները և հայկական երաժշտության յուրահատուկ ինտոնացիան։ Այս ստեղծագործության մեջ Ա․ Հարությունյանը կարողացել է միավորել նաև արևելյան որոշ մոտիվներ ու դրանք ներկայացնել դասական կոնցերտներին բնորոշ կուռ կառուցվածքով։  Կոնցերտը բաղկացած է վեց մասից և կադենցիայից, որը հեղինակել է Տիմոֆեյ Դոկշիտցերը։ 

«Երբ առաջին անգամ կարդացի նոտաները, հասկացա, որ սա սովորական կոնցերտ չէ։ Այստեղ շեփորը երբեմն երգում է, երբեմն պայքարում, երբեմն հեգնում։ Հարությունյանը գրել էր մի գործ, որտեղ շեփորը դառնում է  գլխավոր դերակատարը բեմում»։

Արձագանքներ և կատարողներ

 

Տիմոֆեյ Դոկշիտցերից բացի այս ստեղծագործությունը կատարել են հայտնի շեփորահարներ Մորիս Անդրեն, Ալիսոն Բալսոմը, Ֆիլիպ Սմիթը և այլք։  Մասնավորապես Մորիս Անդրեն նշում է․ 

«Հարությունյանի կոնցերտը յուրահատուկ է, որովհետև այն տալիս է շեփորին մարդկային ձայն։ Այն ոչ միայն վիրտուոզների գործ է, այլև սրտի խոսք»։

Իսկ  «New York Times»-ի լրագրողներից մեկը 1984-ին գրում է․ 
«Հարությունյանի շեփորի կոնցերտը զարմանալիորեն կենսախինդ է։ Այն հիշեցնում է արևելյան շուկայի գույները, հայկական պարերի զարկը և միաժամանակ դասական կոնցերտի տրամաբանությունը։ Հազվադեպ բան է, երբ այսքան հեշտությամբ ազգայինը դառնում է համամարդկային»։

Art 365

23.09.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.