• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
5 մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

5 մինի սերիալ, որ կդիտեք մեկ շնչով

Մինի սերիալները նրանց համար են, ովքեր շատ ժամանակ և համբերություն չունեն տասնյակ սերիաներ դիտելու և տարիներով նոր եթերաշրջանների սպասելու համար։ Հատուկ այդպիսի սերիալասերների համար Art365-ը այս հոդվածում է հավաքել 2022 թվականի ամենահետաքրքիր մինի սերիալներից 5-ը։

 

Pachinko / Дорога в тысячу ли

 

Կորեական ընտանիքի մի քանի սերունդների պատմությունը և նրանց էպիկական ճանապարհորդությունը՝ 1930-ականներիn` Սեուլից մինչև Ճապոնիա և Ամերիկա: Մին Չին Լիի համանուն բեսթսելերի էկրանավորումն է սա։ Ռեժիսորներն են` Կոգոնադան և Ջասթին Չոնը:

 

The Girl from Plainville / Девушка из Плейнвилля 

 

Սերիալը հիմնված է իրական դեպքերի  վրա և պատմում է Միշել Քարթեր անունով դեռահաս աղջկա մասին, որին ցանկանում էին պատասխանատվության ենթարկել ընկերոջ ինքնասպանության համար. պարզվում է, իրենց նամակագրության մեջ աղջիկը բազմիցս հորդորել էր տղային անել այդ քայլը: Ութ դրվագից բաղկացած դրաման կդիտեք մեկ շնչով։

 

The Dropout / Выбывшая

 

Սերիալը Theranos բժշկական ստարտափի հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսի մասին է։ Հոլմսը պնդում էր, որ իր ընկերությունը արյան ստուգման նորարարական սարքավորում է ստեղծել, բայց իրականում նա ստում էր։ Սերիալում նրան մարմնավորել է Ամանդա Սեյֆրիդը։ Դիտեք այս՝ իրական պատմության վրա հիմնված սերիալը, փորձեք հասկանալ՝ ինչո՞ւ էր ստում Էլիզաբեթը։

 

Under the Banner of Heaven /Под знаменем небес

 

1984 թվականին Յուտայում սպանվում է մի կին և նրա փոքրիկ դուստրը: Հետաքննությունը վարում է մորմոն դետեկտիվը (Էնդրյու Գարֆիլդ), որի նախկին համոզմունքները կսկսեն կասկածի ենթարկվել բացահայտած սարսափելի դեպքերի պատճառով: Ջոն Կրակաուերի դոկումենտալ ​​գրքի ադապտացիա - էկրանավորումն է այս մինի սերիալը, որը դուր կգա հատկապես դետեկտիվների սիրահարներին։

 

This Is Going to Hurt / Будет больно

 

Մինի սերիալ, կոմեդիա, որի գլխավոր հերոսն է Հանրային հիվանդանոցի ծննդատան օրդինատոր Ադամը։ Հանրային այդ հիվանդանոցում մշտական ​​անձնակազմի պակաս կա, հնացած սարքավորումներ են և բազմաթիվ արկածներ ու հետաքրքիր դրվագներ։

 

 

 

 

 

 

shushan karapetyan

08.08.2022

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.