• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
4 առակ Կոնֆուցիոսի մասին

4 առակ Կոնֆուցիոսի մասին

Կոնֆուցիոսի ուսմունքները մեծ ազդեցություն են ունեցել Չինաստանի և Արևելյան Ասիայի կյանքի վրա՝ դառնալով փիլիսոփայական այն համակարգի հիմքը, որը հայտնի է կոնֆուցիականություն տերմինով: 

Կոնֆուցիականությունը աշխարհայացք է, քաղաքագիտություն, գիտական ավանդույթ, ապրելակերպ, երբեմն դիտարկվում է իբրև փիլիսոփայություն, երբեմն՝ իբրև կրոն։

Այն դարձել է ավանդական չինական մշակույթի առանցքային տարրերից մեկը։

Այս հոդվածով, սակայն, խոսելու ենք ոչ թե Կոնֆուցիականության մասին, այլ Կոնֆուցիոսի և նրա առակների։

Առանձնացրել ենք Կոնֆուցիոսի մի քանի առակներ։

 

Մոռանալ վտանգի մասին


Յան Հոն հարցրեց Կոնֆուցիուսին.

- Մի անգամ ես անցնում էի Շանշեն գետով, նավակը քշողն այնքան հմտորեն էր վարում նավակը, որ ինձ թվում էր, թե նա մարդ չէ, այլ ամենակարող Աստված։ Հարցրեցի նրան՝ հնարավո՞ր է սովորել նավակը քշել այդքան հմտորեն, ինչպես ինքը, իսկ նա ասաց.

- Հնարավոր է իհարկե։ Եթե լավ լողալ կամ սուզվել գիտես, ապա արագ կսովորես նավակը ղեկավարել։

 

- Ուսոցի՛չ, կարո՞ղ ես բացատրել, թե ինչ են նշանակում նրա խոսքերը:

 

Կոնֆուցիուսը պատասխանեց.
- Լավ լողորդները արագ են սովորում նավակ կառավարել, քանի որ չեն վախենում ջրից: Ինչ վերաբերում է ջրի տակ սուզվողներին, ապա նրանց համար ծովը ցամաքի նման է, իսկ նավով խորտակվելը` սայլից ընկնելու պես մի բան: Ջուրը բարձրացնում-իջեցնում է նրանց, նրանք հնազանդ են ալիքներին, չեն վախենում ջրից և գիտեն՝ ինչ էլ պատահի, իրենք միշտ առանց ջանքի ջրի երես դուրս կգան։

Նույնը կյանքում է, երբ եղել ես հատակում ու փոթորիկների մեջ, արդեն գիտես ինչպես հաղթել ալիքները։

 

Կառուցեք ձեր պատը


Գյուղացիները եկան Կոնֆուցիոսի աշակերտներից մեկի մոտ և ասացին.

- Դու այնքա՜ն իմաստուն ես և այնքա՜ն լավ ես խոսում, այն խիստ ու բարդ խոսող Կոնֆուցիոսի նման չես:


Կոնֆուցիոսի աշակերտը պատասխանեց.
- Իմաստությունը նման է պատի. իմ պատը ցածր է, ուստի դուք կարողանում եք տեսնել, թե ինչ է կատարվում դրա հետևում, իսկ Կոնֆուցիուսի պատը բարձր է, և դուք չեք կարող տեսնել, թե ինչ է կատարվում դրա հետևում: Եթե ​​ուզում եք տեսնել՝ ինչ կա նրա պատից այն կողմ, նախ կառուցեք ձեր սեփականը, որտեղից կկարողանաք շատ ավելին տեսնել:

 

Ինչ է դժբախտությունը


Յուան Սիանը՝ Կոնֆուցիոսի նախկին աշակերտը, ապրում էր Լու նահանգում։ Նրա խրճիթի տանիքը ծածկված էր ծղոտով, տան շուրջբոլորը թփերով էր պատվել, իսկ պատուհանի փոխարեն՝ սափոր էր դրված, և երբ քամի էր փչում, Յուան Սիանը այն խցանով էր փակում։ Խրճիթը հատակ չուներ, տանիքից կաթում էր, ինչը մշտական ​​խոնավության պատճառ էր դառնում։ Սակայն Յուան Սյանը լիովին գոհ էր ու երջանիկ, և ամեն օր նստած տան կենտրոնում՝նվագում էր և երգում։

 

Ցզու Կունգը՝ Կոնֆուցիոսի մեկ այլ աշակերտ, հագնում էր մանուշակագույն, մետաքսե զգեստ, իսկ նրա սպիտակ թիկնոցը փայլում էր ձյան պես։ Մի օր նա այցելում է Յուան Սիանին իր կառքով, որը քաշում էին խնամված ձիերը՝ գեղեցիկ զրահներով:

Յուան Սյանը դուրս եկավ ընկերոջը դիմավորելու ծղոտե, մաշված գլխարկով և ծղոտե սանդալներով՝ հենված գավազանին։

 

- Ինձ տխրեցնում է քեզ նման դժբախտության մեջ տեսնելը, - ողջույնի փոխարեն բացականչեց Ցզու Կունգը:

 

Յուան Սյանը նրան այսպես պատասխանեց.
- Ես լսել եմ, որ աղքատը նա է, ով հարստություն չունի, իսկ դժբախտը նա է, ով շատ սովորելով՝ չի կարող իր սովորածը գործնականում կիրառել։ Ճիշտ է, ես իսկապես աղքատ եմ, բայց ինձ իրականում չի կարելի դժբախտ անվանել:

 

Ցզու Կունգն ամաչեց և լռեց։ Իսկ Յուան Սիանը ծիծաղեց և ասաց.

 

- Ապրել հանուն փառքի և գովասանքի, հնազանդվելով մեկին և ձևացնել, թե ազատ ես, սովորել, որպեսզի փայլես ուրիշների առջև, ուսուցանես հանուն շահի, թաքցնես քո իրական մտադրություններն առաքինության քողի տակ և ցուցադրել քո կառքն ու ձիերը, որ երջանիկ երևաս, ահա թե ինչ եմ ես դժբախտություն և աղքատություն անվանում։

 

Վստահել հոսքին


Կոնֆուցիուսը կամրջին կանգնած՝ նայում էր գետին, և թե ինչպես է ջրվեժը թափվում բարձրությունից: Գետի մեջ փաթվելով՝ ջուրը փրփրում էր։
Եվ մի մարդ փորձում էր այդ պահին գետն անցնել։ Կոնֆուցիոսը աշակերտներ է ուղարկում նրա մոտ, որպեսզի հետ պահեն նրան վտանգներից և ասեն.
- Նման վարարուն գետն անցնելը շատ վտանգավոր է:
Բայց տղամարդը չլսեց նրանց և կտրեց անցավ գետի մի ափից մյուսը։

-Ի՜նչ ճարպիկ ես, - բացականչեց Կոնֆուցիուսը, - ըստ երևույթին դու քո գաղտնիքն ունեք: Ինչպե՞ս կարողացար մտնել այդպիսի հորձանուտն ու անվնաս դուրս գալ:
Եվ տղամարդն այսպես պատասխանեց.
- Հենց մտնում եմ հորձանուտը, ամբողջությամբ հանձնվում եմ նրան ու վստահում։ Հանձնվելով և վստահելով՝ մարմինս հարմարեցնում եմ ալիքներին ու հոսանքներին՝ չհամարձակվելով հակառակվել։ Հենց այդպես էլ ջուրն ինձ կուլ չի տալիս, այլ համարում է իր ալիքներից մեկն ու ապահով տեղ հասցնում։
- Հիշե՛ք սա, աշակերտնե՛ր - ասաց Կոնֆուցիուսը: Իսկապես, միայն ամբողջությամբ տրվելով ու վստահելով ջրին՝ կարող ես մտերմանալ նրա հետ, իսկ մարդկանց հետ՝ առավել ևս։

 

 

Տես նաև՝

Մի անգամ Կոնֆուցիոսն ու Լաո Ցզին հանդիպում են…

 

 

shushan karapetyan

05.12.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.