• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
3 նոր և բարձր վարկանիշ ունեցող սերիալ

3 նոր և բարձր վարկանիշ ունեցող սերիալ

Սիրելի սերիալի հերոսները ժամանակի հետ դառնում են մտերիմ ընկեր ու հարազատ, որի հետ հանդիպմանը սպասում ենք անհամբերությամբ։ Աշխատանքն ու տնային գործերն ավարտելուն պես շտապում ենք հանգստանալ սերիալի միջոցով ու օգնությամբ։
Եթե ձեր սիրելի սերիալների ցանկն ավարտել եք և չգիտեք՝ ինչ դիտել, առաջարկում ենք այս սերիալները, որոնք ձեզ հաստատ դուր կգան։

 

1. Օդի տիրակալները / Masters of the Air / Властелины воздуха

 

Ժանրը՝ պատմական, ռազմական
IMDb վարկանիշ՝ 7,9
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսորներ՝ Քերի Ջոջի Ֆուկունագա, Աննա Բոդեն

 

«Օդի տիրակալները» օդաչուների մասին մի հետաքրքիր պատմություն է։ Նրանք  վտանգում են իրենց կյանքն ամեն օր,  Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Սերիալի նկարահանումներն արժեցել է 250 միլիոն դոլար՝ այն դարձնելով ամենաթանկ Apple TV+ նախագիծը և բոլոր ժամանակների ամենաթանկ սերիալներից մեկը:

 

Ռիփլի / Ripley / Рипли


Ժանրը՝ քրեական, դրամա, թրիլլեր
IMDb վարկանիշ՝ 8.1
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Սթիվեն Զելիան

 

2024 թվականին արդեն թողարկված լավագույն հեռուստասերիալների ցանկում չի կարող չընդգրկվել «Ռիփլին»՝ Պատրիսիա Հայսմիթի գրքի էկրանավորումը տաղանդավոր խաբեբա Թոմ Ռիփլիի մասին է։ Գլխավոր հերոսին մարմնավորում է Էնդրյու Սքոթը։

Սերիալի գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին։ Ֆիլմի ռետրո էֆեկտն ուժեղանում է  սև ու սպիտակ կինոյի բնորոշ նկարահանումներով։  Հարուստ ֆինանսիստ Հերբերտ Գրինլիֆը վարձում է Թոմ Ռիփլիին, որպեսզի գտնի իր որդուն՝ Դիկի Գրինլիֆին։ Դիկին ընդդիմանում հոր ցանկությանը և ընտանեկան բիզնեսը շարունակելու փոխարեն գնում է Իտալիա՝ ընկերուհու՝ Մարջի հետ զվարճանալու։ Թոմը արագ հասնում է Իտալիա, բայց այստեղ նրա արկածները դեռ նոր են սկսվում․․․ Հանուն իր նպատակի նա կանգ չի առնի ոչնչի առաջ՝ նա պատրաստ է կատարել ցանկացած խաբեություն, հանցագործություն, նույնիսկ սպանություն։

 

Շուգար / Sugar / Шугар

 

Ժանրը՝ դետեկտիվ, դրամա, թրիլլեր
IMDb վարկանիշ՝ 8.0
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսորներ՝ Ֆերնանդո Մեյրելես, Ադամ Արկին

 

Ջոն Շուգարը մասնավոր քննիչ է, որը սիրում է ֆիլմեր: Նա ստանում է իր երազանքի հանձնարարությունը. հոլիվուդյան պրոդյուսեր Ջոնաթան Սիգելը խնդրում է նրան գտնել իր կորած թոռնուհուն՝ Օլիվիային: Բայց որքան խորանում է հետաքննությունը, այնքան ավելի տարօրինակ է թվում այս դեպքը։ Աղջկա հայրն առանձնապես չի անհանգստանում նրա համար, իսկ որոշ ժամանակ անց  պատմությունը  վտանգավոր ընթացք է ստանում: Շուգարն իմանում է ընտանիքի գաղտնիքները և ներքաշվում հանցավոր կապերի մեջ։

 

 

 

shushan karapetyan

21.06.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.