• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
13 հետաքրքիր փաստ արվեստի աշխարհից

13 հետաքրքիր փաստ արվեստի աշխարհից

  • Պիզայի թեք աշտարակը երբեք ուղիղ չի եղել: Փափուկ հողի պատճառով այն սկսել է թեքվել շինարարության ժամանակ՝ 1173 թվականին։
  • Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը գտնվում է ոչ թե Ռիո դե Ժանեյրոյում, այլ՝ Լեհաստանում։ Ռիոյի արձանն իր մեծությամբ երրորդն է։

  • Չափման մետրիկ համակարգն ընդունված է աշխարհի բոլոր երկրներում, բացի ԱՄՆ-ից, Լիբերիայից և Մյանմայից։
  • Նիկոլայ Գոգոլը ոչ միայն նորաձևության սիրահար էր, այլև ձեռագործության ու դերձակի հմտություններ ուներ: Գրողը շարֆեր է գործել, քույրերի համար վարագույրներ ու զգեստներ կարել, գոտիներ հյուսել,  վառ գույներով ժիլետներ կարել իր համար:
  • Վան Գոգի կենդանության օրոք վաճառված միակ նկարը՝ «Խաղողի կարմիր այգիներ Արլում» կտավն է։ 

  •  Չուպա Չուպսի հայտնի լոգոյի հեղինակը Սալվադոր Դալին է։ 

  • Վլադիմիր Մայակովսկին հայտնի էր իր հիվանդագին մաքրասիրությամբ։ Ըստ Լիլիա Բրիկի հուշերի՝ նա գրպանում միշտ ունեցել է ալյումինե օճառաման և անընդհատ լվացել է ձեռքերը: Թույլ չի տվել ոչ ոքի դիպչել իր սպասքին, և նույնիսկ կաշվե պատյանով անձնական պատառաքաղ է ունեցել, որը տարել է իր հետ ամենուր։

  • Շվեյցարիայում կա 1053 թանգարան, որոնք տարեկան ընդունում են ավելի քան 10 միլիոն այցելու։
  • Լեոնարդո դա Վինչին  Մոնա Լիզայի շուրթերը նկարել է մոտ 12 տարվա ընթացքում:

  • Հոմերոսի Իլիականը բաղկացած է 15000 տողից։
  • Վատիկանի թանգարանի բոլոր ցուցասրահները շրջելու համար հարկավոր է անցնել 7 կիլոմետր: Թանգարանն ունի  1400 սենյակ, որտեղ կա  50 000 ցուցանմուշ: 

  • Օսկար ստացած ամենաերիտասարդ կինոաստղը Շիրլի Թեմփլն է, որը  մրցանկան ստացել է 6 տարեկանում 1934 թվականին։

  • Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հարազատ եղբայրը հայտնի հոգևորական, մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Գաբրիել Այվազովսկին էր:

shushan karapetyan

16.11.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.