• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
10 հետաքրքիր փաստ պոեզիայի մասին

10 հետաքրքիր փաստ պոեզիայի մասին

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՈՆ մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր։ Տոնի հաստատման նպատակն է ընդգծել պոեզիայի կարևորությունը։

 

Պոեզիայի համաշխարհային օրվան առիթով Art365.am կայքն առանձնացրել է հետաքրքիր փաստեր պոեզիայի մասին։

 

1. Մեզ հասած ամենահին բանաստեղծությունները թվագրվում են  մ.թ.ա. 23-րդ դարով: Դրանց հեղինակը աքքադական արքայադուստր և քրմուհի Էն-Հեդու-Անան է։ Նա գրել է աստվածների մասին։

 

2. Չինաստանում բանաստեղծներին մահապատժի են ենթարկել տխուր  պոեզիա գրելու համար։ Այդպիսի գրաքննության գաղափարը Ցիանլուն կայսրինն էր: Նա թագավորել է 18-րդ դարում։ Տխուր էին համարվում այն բանաստեղծությունները, որոնք հիշեցնում էին Մանչու դինաստիայի անցյալի ձեռքբերումները։

 

3. Մեկ բանաստեղծությունը կարելի էր կարդալ 2848 եղանակով: Նմանատիպ ստեղծագործությունն ունի անվանում՝ պալինդրոմիկ պոեզիա, որը ստեղծել է չինացի բանաստեղծուհի Սու Հուին 4-րդ դարում։ Պոեզիան 29x29 չափերի հիերոգլիֆների քառակուսի էր։ Այս բանաստեղծությունը կարելի է կարդալ՝ քառակուսու վրայով շարժվելով աջ կամ ձախ՝ հորիզոնական, ուղղահայաց և նույնիսկ անկյունագծով:

 

4. Ամենամեջբերված բանաստեղծը Ուիլյամ Շեքսպիրն է։ Այս ցուցանիշով Շեքսպիրի ստեղծագործություններին գերազանցում է միայն Աստվածաշունչը։

 

5. Կուբացի բանաստեղծ Խուլիան դել Կասալը մահացել է ծիծաղից: Բանաստեղծը ընթրելիս է եղել ընկերների հետ, նրանցից մեկը անեկդոտ է պատմել. Կասալն սկսել է անզուսպ ծիծաղել․․․․

 

6. Անգլիացի բանաստեղծ Դանթե Ռոսսետին չհրապարակված բանաստեղծություններ է դրել իր կնոջ դագաղում: Մի քանի տարի անց, երբ նրան առաջարկել են գիրք հրատարակել, իսկ ինքը չի կարողացել հիշողությամբ վերականգնել բանաստեղծություններ, որոշել է արտաշիրիմում անել։ Բանաստեղծությունները հրատարակվել են․․․

 

7. «Պոեզիա» բառը ծագել է հունարեն ποίηω - ստեղծել, կառուցել, անել բառից։

 

8. Ավստրիացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն մինչև հինգ տարեկանը հագնվել է աղջկա հագուստ։ Պատճառն այն է, որ ապագա պոետի ծնողները, նախքան որդու ծնունդը, աղջիկ էին ունեցել, որը մահացել էր երկու շաբաթական հասակում։ Ծնողները այդպես էլ չկարողանալով հաղթահարել կորուստի ցավը, որդուն հագցնում են ավագ դստեր հագուստները, իսկ նրա վեց անուններից երկուսը` Ռենե և Մարիա, իգական  անուններ են: 

 

 

9. Բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերը ոգեշնչվել է փտած խնձորների հոտից: Դրանցով լեցուն ափսեն  միշտ դրված է եղել  նրա աշխատասենյակում։

 

 

10. 1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

 

shushan karapetyan

21.03.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.