• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մհեր Մկրտչյան [փաստեր, մտքեր]

Մհեր Մկրտչյան [փաստեր, մտքեր]

Հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-Ին Գյումրիում։ Առանձնացրել ենք մի շարք հետաքրքիր փաստեր դերասանի մասին։

 

  • Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը՝ Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ  քաղաքացիական պատերազմի հայտնի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը կոչվել է  Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝  Մհեր Մկրտչյան:

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։

  • Հայրը ծագումով մշեցի էր,  մասնագիտությամբ, իսկ մայրը՝ վանեցի Սանամը, գործարանային ճաշարանում լվացարարուհի է աշխատել:

 

  • Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ:

Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։     

  • Դերասանական արվեստով ավելի լուրջ սկսել է զբաղվել 1945-1946 թվականներին. այդ տարիներին  սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո` 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական կազմի մեջ, որտեղ էլ  խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր:

 

Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։  

  • 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

 

  • Մհեր Մկրտչյանը 3 կին է ունեցել: Առաջինը եղել է իր համակուրսեցի Քնարան: Վերջին կինը դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էր՝ Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկը:

Տաղանդավոր մարդը չարիք է միջակությունների շրջապատում:  

  • Ողբերգական էր դերասանի երկրորդ ամուսնությունը: Դերասանուհի Դոնարա Մկրտչյանը տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ: Բուժում է ստացել Ֆրանսիայում:  Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում:

 

Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։

  • Նրանց ընտանիքում 2 երեխա է ծնվել: Նունեն մահացել է 1998 թվականին ավտովթարի հետևանքով, իսկ Վազգենը, որը տառապում էր մորից ժառանգած հիվանդությամբ, մահացել է 2003 թվականին:
  • Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը:

Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

 

shushan karapetyan

04.07.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.