• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Գրքեր, որ արժե կարդալ այս ամառ [5 գիրք]

Գրքեր, որ արժե կարդալ այս ամառ [5 գիրք]

Ամառային հանգստյան ընթացքում շատերն են սիրում գրքեր կարդալ։ Այդ պատճառով էլ առանձնացրել ենք 5 բեսթսելլեր, որոնք հրատարակվել են հայերեն թարգմանությամբ։

 

1. Սերն ապրում է երեք տարի / Ֆրեդերիկ Բեգբեդեր

 

1997-ին ասպարեզ եկած այս հայտնի վեպի հերոսը՝ լրագրող Մարկ Մառոնյեն, այն տեսության հետևորդն է, ըստ որի՝ սիրո տևողությունն ընդամենը երեք տարի է, երբ սիրահարվածության զգացումը խթանող հորմոնները դադարում են գործել, և մարդու հուզական կախվածությունն ի չիք է դառնում: Մառոնյեի զգացմունքային ու սեքսուալ տվայտանքները ներկայացված են հեղինակին բնորոշ հումորի և ինքնահեգնանքի թանձր շեշտերով, ինչպես նաև էրուդիտ Բեգբեդերին հատուկ մշակութաբանական բազմազան հղումներով: Ստացվել է զուտ ֆրանսիական ոգով թեթևաշունչ ու նրբագեղ մի գործ, որը, սակայն, նաև մտորումների տեղիք է տալիս:

Բոլորն իրավացի են / Պաոլո Սորենտինո

 

Թոնի Պագոդան 1980-ականների Իտալիայում հայտնի փոփ աստղ է՝ անհավանական խարիզմայով օժտված տաղանդավոր երգիչ: Փող, թմրանյութեր և կանայք. շռայլ կյանք է վարում Նեապոլում և Կապրիում: Բայց կյանքը բարդանում է, և Թոնին որոշում է փոխել իր կենսակերպը: Շրջագայության ընթացքում Թոնին անհետանում է Բրազիլիայում՝ անցնելով ասկետիկ կյանքի: Բայց 18 տարվա ամազոնյան աքսորից հետո ինչ-որ մեկը պատրաստ է մեծ գումարի չեք ստորագրել՝ Թոնիին Իտալիա վերադարձնելու համար: Ինչպե՞ս նա կդիմանա իր հին սովորությունների և նոր դարի գայթակղություններին: «Բոլորն իրավացի են» արտասովոր վեպը, որը նոմինացվել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Ստրեգային», Պաոլո Սորենտինոյի դեբյուտային վեպն է, որը նաև ինչ-որ առումով ինքնակենսագրական է: Այս գիրքն Իտալիայի մասին է և մերօրյա աշխարհի, Թոնիի մասին և յուրաքանչյուրիս:

 

 

Ագաթա Միստերի / Փարավոնի առեղծվածը

 

Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել... Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը:

 

 

 

Թեքված Պենտագրամ / Մեթյու Մաքդևեթ

 

«Թեքված պենտագրամ» վեպի գործողությունները զարգանում են Եվրոպայում, որտեղ իշխանությունը եկեղեցու ձեռքերում է։ Գրքի գլխավոր հերոսուհին երիտասարդ աղջիկ է, ում հետապնդում են կախարդության համար, մինչ նա փորձում է բացահայտել իր մոգական կարողությունների գաղտնիքը։

 

Պապը, որ ուզում էր փոխել եկեղեցին / Ֆրեդերիկ Մունիե

 

Անվերապահ հավատ, տարակուսանք, կոշտ քննադատություն... Հռոմի Ֆրանցիսկ պապը տարբեր հույզեր է արթնացրել մարդկանց մեջ: Նրա ազատամիտ գաղափարները անհանգստացրել են Կաթոլիկ եկեղեցու բազմաբարդ կառույցներին և Վատիկանի ներսում բուն դրած խմբավորումներին, որոնք ծաղկում էին նախորդների օրոք... Մինչ պապի՝ մոտալուտ հրաժարականի մասին իրարամերժ լուրեր են պտտվում, ներկայացնենք այն մարդու դիմանկարը, որը մտադիր էր փոխել Կաթոլիկ եկեղեցին:

Վատիկանում իրականացված լրագրողական հետաքննության վրա հիմնված կենսագրական գիրքը պատմում է Հռոմի Ֆրանցիսկ պապի հովվապետության առաջին յոթ տարիների մասին՝ լույս սփռելով այն դժվարությունների, ներքին կատաղի դիմադրության վրա, որոնց բախվել է պապը, որը երազում էր արդիական ոգով բարեփոխելով՝ փրկել Եկեղեցին:

 

 

 

 

 

shushan karapetyan

20.06.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.