• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Դժոխքի ավերումը. երեք մանրանկար

Դժոխքի ավերումը. երեք մանրանկար

Սաղմոսներում, մարգարեական գրքերում, պարականոն ավետարաններում ու աստվածաբանական երկերում ներկայացվում է, որ Քրիստոս խաչելությունից հետո իջնում է դժոխք, քարոզում մահացած հոգիներին, նրանց ազատում բանտարկությունից, կապում սատանային ու կատարում իր փրկչական առաքելությունը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խորհուրդը  լրացնող այս դրվագներն իրենց ուշագրավ արտահայտությունն են գտել հայ միջնադարյան մանրանկարչության մեջ տարածված  «Դժոխքի ավերումը» կամ «Էջք դժոխք» պատկերներում: 

Տարբեր մանրանկարներում Քրիստոս պատկերվում է կենտրոնում՝  ձեռքին  խաչ,  գալար կամ դրոշակ: Նրա ոտքերի տակ կործանված դժոխքն է՝ տապալված դռներով, շուրջբոլորը թափված  դժոխքում մարդկանց  տանջանքը խորհրդանշող առարկաներ՝  բանալիներ, մեխեր և այլն: Նկարի աջ կամ ձախ կողմերում՝ Ադամն է, որի ձեռքը բռնում է Քրիստոս և դուրս բերում դժոխքից: Մանրանկարներում  տարբեր կերպ ներակայացվում են նաև Հին ու Նոր կտակարանի այլ կերպարներ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Դավիթ ու  Սողոմոն թագավորները և այլք: Ներկայացնում ենք «Դժոխքի ավերումը»  տեսարանի երեք  ուշագրավ մանրանկար՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող մատյաններից:

Վասպուրականի Սուրբ Գևորգ վանքում 1357 ստեղծված այս պատկերում միավորվում են Հարության ու Դժոխքի ավերման տեսարանները: Մանրանկարիչ Զաքարիա Աղթամարցին  դժոխքը պատկերել է շատ պարզ, իսկ այնտեղ գտնվողներին՝ վիշապի երախում: 

1423 թ. Շարակնոցում մանրանկարիչ Հովհաննես Սանահնեցին պատկերել է  Քրիստոսին, որ բռնում է Ադամի ձեռքից ու դուրս բերում նրան դժոխքից: Ուշագրավ է, որ պատկերի ներքևում մակագրություն կա. «Տե՛ր, ինձ նույնպես, նրանց նման, դուրս բեր մեղքերիս բանտի աղջամուղջից»։

1287 թվականի Թորոս Ռոսլինին վերագրվող Դժոխքի ավերման պատկերում Քրիստոս կանգնած է դժոխքի կործանված դարպասների վրա: Մի ձեռքում խաչ է պահել, մյուսով՝  բռնել Ադամի ձեռքը: Ադամը, ինչպես այս թեմայով այլ պատկերներում է, ներկայացվում է ծեր ու տառապած մարդու տեսքով, իսկ նրա թիկունքում փրկության արժանացած այլ կերպարներ են:

Art 365

18.04.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.