30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը։ Այդ օրերի մամուլը, մասնավորապես գրական մամուլն իհարկե տարբեր կերպ անդրադարձավ այս պատմական իրադարձությանը։ Շնորհավորանքների, համընդհանուր խանդավառության ու տոնական տրամադրության մեջ հնչեցին նաև մտավորականների մտահոգության սթափ ձայներ։ Անկախությունն հռչակվեց, սակայն Հայաստանի Հանրապետությունը պետականաշինության դեռ երկար ճանապարհ ուներ։ Ներկայացվող բնագրում արձակագիր, հրապարակախոս, ապա նաև պետական ու ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանը «Գարուն» ամսագրի առաջնորդողում անդրադառնում է պետականության մարտահրավերներին, խնդիրներին ու սպասվող երկար ճանապարին։ Խոսում այդ ընթացքի նկատմամբ յուրաքանչյուրիս պատասխանատվության ու ուժեղ պետություն ունենալու գրավականների մասին։
«Ամուր կանգնենք մեր հողին, վճռական մենակը հնարավոր ելքերը գտնում է։ Լավ է լինելու։ Աստված օգնական»,- ամփոփում է Վազգեն Սարգսյանը։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ «Գարուն», 1991, N 10: