Լուսանկարում անապատից գտված փոքրիկ հայ տղա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնվելով միայն արմտիքով, խոտով և զանազան բույսերով: Նրան գտնելու պահին երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից և կեցվածքից:
Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ երեխաներ որբացան՝ գաղթի ժամանակ կորցնելով ծնողներին և հարազատներին: Նրանցից ոմանք, թուրքական կոտորածներից մազապուրծ, ապաստան գտան լքված անմարդաբնակ բնակավայրերում, անտառներում, քարայրներում՝ մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու: Անպաշտպան ու խնամազուրկ այս երեխաները, որոնց աչքի առաջ դաժանորեն սպանվել էին նրանց ծնողները, ապրելով կենդանիների հետ՝ ընդօրինակել էին նրանց վարքը. նրանք խուսափում էին մարդկանց հետ շփվելուց:Այս երեխաներից ոմանք կորցրել էին խոսելու, մարդկային կեցվածքով քայլելու ունակությունը՝ ձեռք բերելով վայրի կենդանիներին բնորոշ հատկանիշներ:
Աղբյուրը՝ Հին Լուսանկարներ