ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մենք, ինչպես և դուք, սիրում ենք լավ գրքեր կարդալ, դիտել հետաքրքրաշարժ ֆիլմեր, լսել միայն որակյալ երաժշտություն: Ներշնչվում ենք գրականությամբ ու արվեստով: Ձգտում ենք մեր յուրաքանչյուր օրվա մեջ տեղ ու րոպեներ գտնել արվեստի հետ շփումների համար: Վստահ ենք, որ դուք էլ մեզ պես փնտրում եք հանդիպումներ արվեստի հետ, սակայն կյանքի ռիթմը, զբաղվածությունն ու հոգսերը խանգարում են: Մյուս կողմից էլ, դժվար է կողմնորոշվել՝ ի՞նչ դիտել, ի՞նչ կարդալ, ո՞ւմ լսել, ինչո՞ւ ընդհանրապես անել այդ ամենը:
«Art 365»-ը իհարկե չի լուծի Ձեր և արվեստի հարաբերության բոլոր խնդիրները, սակայն կօգնի կողմնորոշվել արվեստի ու կյանքի առնչության տարբեր հարցերում: Հետաքրքիր նյութերի միջոցով կնպաստի ձեր հանգստին ու ժամանցին: Կծանոթացնի հայ ու համաշխարհային, դասական ու ժամանակակից արվեստի գործերին ու արվեստագետներին, ցույց կտա մեր և Ձեր կյանքում արվեստի տեղը, դերն ու նշանակությունը, կտեղեկացնի արդեն կայացած և սպասվող մշակութային իրադարձությունների մասին: Կդառնա արվեստասերների, արվեստագետների ու արվեստաբանների շփման հարթակ, կմոտիվացնի ու կներշնչի մեզ ու Ձեզ տարվա յուրաքանչյուր օր:
Մենք ցանկանում ենք, որ արվեստի աշխարհի հետ հաճախակի առնչություններն ու շփումները դառնան պահանջ ու վերածվեն կենսակերպի: Ձևավորվի կյանքի նոր ոճ, որի կարգախոսը կլինի՝ «Ոչ մի օր առանց արվեստի»:
«Art 365»-ը՝ մշակութային, ճանաչողական, լրատվական կայք է, որը ստեղծվել է 2021 թվականին «Մշակութային նախագծերի կենտրոն» ՀԿ-ի կողմից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով:
Աջակցության համար շնորհակալ ենք Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսիններին, որոնց օգնությամբ է կայքը գործել 2025 թվականին։