• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ֆրենկ Սինատրան և հայկական աղցանի Շառլ Ազնավուրի բաղադրատոմսը

Ֆրենկ Սինատրան և հայկական աղցանի Շառլ Ազնավուրի բաղադրատոմսը

«Ֆրանսիական Ֆրենկ Սինատրա», -այսպես էին անվանում ամերիկացիները Շառլ Ազնավուրին, թերևս հաշվի առնելով երկու մեծ երգիչների որոշ երգերի բովանդակության, բեմական կեցվածքի ընդհանրություններն ու մեծ հռչակը։ Շառլ Ազնավուրն ու Սինատրան միմյանց լավ ծանոթ էին և նույնիսկ միասին ձայնագրել են «You Make Me Feel So Young»:

Աշխարհահռչակ երգիչների համագործակցությունը, սակայն, միայն երգարվեստով չի սահմանափակվել։ Հայտնի է, որ Ֆրենկ Սինատրան սիրում էր տարբեր ուտեստներ պատրաստել, ավելին, նա իր կնոջ Բարբարայի հետ նույնիսկ խոհարարական գրքեր է հեղինակել։ Այդ գրքերից մեկում՝ 1996 թ․ լույս տեսած  «The Sinatra Celebrity Cookbook: Barbara, Frank & Friends»-ում, ի թիվս այլ բաղադրատոմսերը, ընդգրկված են նաև հայտնի երգչի հայտնի ընկերների տրամադրած բաղադրատոմսերը։ Այդ բաղադրատոմսերից մեկն էլ տրամադրել է Շառլ Ազնավուրը։

 

 

Շառլ Ազնավուրի առաջարկած ճաշատեսակը կոչվում է «Հայկական աղցան հավով»։ 

 

Անհրաժեշտ բաղադրամասեր՝

 

1/3 հավի կրծքամիս,

մի թեյի գդալ աղ,

1/3 բաժակ ձիթապտղի յուղ կամ կարագ,

2/3 ֆունտ լոլիկ,

3/4 ֆունտ թթվաշ խնձոր,

3 պինդ խաշած և կտրատած ձու

2 փունջ կտրատած հազար


Սոուսի համար անհրաժեշտ է՝


1/3 բաժակ մայոնեզ,

1/3 բաժակ կետչուպ,

1 ճաշի գդալ աղ և սոխ,

մեկ փունջ մանր կտրատած մաղադանոս,

1 կիտրոնի հյութ,

1 թեյի գդալ կոնյակ:


Պատրաստման եղանակը՝

Հավը մարինացնել աղով և տապակել կարագի (յուղի) մեջ մի քանի րոպե:

Մի քիչ ջուր ավելացնել և ծածկած կափարիչով եփել, մինչև փափկի: Հետո թողնել, մինչև սառչի, և կտրատել բարակ շերտերով:

Լոլիկը կեղևազատել, սերմերը հանել և խորանարդիկներով կտրատել:

Կեղևազատել ու խորանարդիկներով կտրատել նաև խնձորը։ Խառնել լոլիկը, խնձորը, ձուն, հազարն ու հավը:

Ավելացնել սոուսը և դնել ափսեի մեջ:

 

Թեև գրքում ոչինչ չկա այս աղցանի մատուցման կերպի մասին, բայց կարող ենք խորհուրդ տալ այն մատուցել ու ճաշակել Ֆրենկ Սինատրայի և Շառլ Ազնավուրի զուգերգի երաժշտական ուղեկցությամբ ուղեկցությամբ։ Բարի ախորժակ։

Աղբյուրը՝ www.aznavourfoundation.org

Art 365

18.11.2024

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.