Արդեն չորս տասնամյակ կանադացի երգչուհի Սելին Դիոնը հիացնում է երկրպագուներին իր ձայնով ու տաղանդով։ Դիոնը երգել սկսել է հինգ տարեկանից, նա իր զինանոցում ունի բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Օսկար։
Առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր աշխարհի ամենահայտնի ու տարբերող ձայն ունեցող երգչուհու մասին։
Սելին Դիոնն ունի 13 եղբայր և քույր և ամենափոքրն է ընտանիքում։
16 տարեկանում Սելին Դիոնը ելույթ ունեցավ Մոնրեալի Օլիմպիական մարզադաշտում՝ 65000 հանդիսատեսի ներկայությամբ, որոնց թվում էր նաև Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը։
Դպրոցական տարիներին երգչուհուն ծաղրում էին որպես «վամպիրների թագուհի» ատամների հետ կապված խնդիրների պատճառով։
Դիոնը կարողացավ թողարկել առաջին ալբոմը իր մենեջերի շնորհիվ, որն իր տունն էր գրավ դրել ալբոմի ծախսերը հոգալու համար: Տարիներ անց մենեջեր Ռենե Անժելիլը դարձավ նրա ամուսինը:
Սելին Դիոնը սիրում է կոշիկներ և ունի կոշիկների մեծ հավաքածու՝ 3000 զույգ։
Աստղն ունի երեք երեխա։ Նա շատ կոնֆլիկտներ է ունեցել ամուսնու հետ երեխա ունենալու թեմայով, քանի որ Ռենեն պնդում էր, որ երգչուհին պետք է կենտրոնանա միայն կարիերայի վրա։ Սակայն Սելինն այնքան էլ ուզում մայր դառնալ, որ նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարել, որից հետո էլ ամուսինը համաձայնել է երեխաներ ունենալ։
Վերջերս Սելին Դիոնը հանրությանը ներկայացրեց «Ես եմ. Սելին Դիոն» վավերագրական ֆիլմը, որտեղ պատմում է այն մասին, որ 17 տարի թաքցրել է իր սարսափելի ախտորոշումը` մկանային լարվածության համախտանիշը: Այս դոկումենտալ ֆիլմում նա մանրամասն պատմում է այն հիվանդության մասին, որն իրեն խանգարում է բեմ դուրս գալ։
Չնայած հիվանդությանը և չեղարկված համերգային տուրերին՝ հուլիսի 26-ին Փարիզում Օլիմպիական խաղերի բացմանը նրա ելույթը դարձավ Օլիմպիական խաղերի պատմության թերևս ամենասպասված ու տպավորիչ շուներից մեկը։