Յոհան Վոլֆգանգ Գյոթե` գերմանացի գրող, մտածող, փիլիսոփա և պետական գործիչ:
Գյոթեն ստեղծագործել է արձակ ու չափածո, ստեղծել համաշխարհային գրականության նշանակալի գործեր։ Հատկապես «Ֆաուստն» ու «Երիտասարդ Վերթերի տառապանքները» ճանաչվել են գերմանական և համաշխարհային գրականության գլուխգործոցներ։
Գյոթեն ծնվել է 1749 թվականի օգոստոսի 28-ին։ Նրա ծննդյան օրվա առիթով Art365.am-ը առանձնացրել է փաստեր գրողի մասին։
1. «Ֆաուստ»-ը Գյոթեն ստեղծել է 60 տարիների ընթացքում։ Գրքի գաղափարը ծագել է վաղ երիտասարդության տարիներին, հենց այդ ժամանակ էլ սկսել է գրել «Ֆաուստ»-ը, որի երկրորդ մասը ավարտել է մահից կարճ ժամանակ առաջ։
2. Յոհան Գյոթեն փոքր տարիքից հաճախ է հիվանդացել, ուստի ամբողջ կյանքի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել առողջությանը։ Նա սպորտով էր զբաղվում, խստորեն հետևում էր սննդակարգին և կտրականապես հրաժարվում էր ալկոհոլից և ծխախոտից։
3. Գերմանացի մեծ գրողը տանել չէր կարողանում սխտորի հոտը, ծխախոտի ծուխը, ակնոցով մարդկանց, հաչող շներին ու, առհասարակ, ցանկացած աղմուկ։ Նա գերադասում էր աշխատել բացառապես փակ տարածքներում, առանց մաքուր օդի, փակ պատուհաններով ու դռներով։ Թերևս այդ պատճառով էլ նա հաճախ գլխապտույտ էր ունենում։ «Խնդրում եմ, փակե՛ք պատուհանը»․ Գյոթեի վերջին խոսքն էր մահից առաջ։
Գյոթեն նաև ֆոբիա ուներ բարձրությունից։
4. Գյոթեի ծնողներն ունեին վեց երեխա, սակայն նրանցից չորսը մահացել էին փոքր հասակում, ուստի գրողն ուներ միայն մեկ քույր։
5. Յոհան Գյոթեն ոչ միայն սիրում էր մանուշակները, այլ զբաղվում էր դրանց բուծմամբ։ Իր հայրենի Վայմարի ծայրամասերում զբոսնելու ընթացքում նա միշտ իր հետ վերցնում էր այս ծաղիկների սերմերի մի պարկ և ցանում բոլոր հարմար վայրերում։
6. Մեծ գրողը նաև լավ էր նկարում. եթե նա ավելի շատ հետաքրքրվեր նկարչությամբ, քան գրականությամբ, կարող էր դառնալ հայտնի նկարիչ։
7. Յոհան Գյոթեի հոբբիներից մեկը շախմատ խաղալն էր։ Նա հիանալի շախմատիստ էր։
8. Պատկառելի տարիքում՝ 73 տարեկանում Գյոթեն սիրահարվում է 18-ամյա Ուլրիկա ֆոն Լեֆեցովին։ Նա ամուսնության առաջարկ է արնում, սակայն մերժում ստանում։
9. Առաջին բանաստեղծությունները Գյոթեն գրել է 10 տարեկանում։
10. Կյանքի ընթացքում բանաստեղծը հրատարակել է նաև բազմաթիվ աշխատություններ ոչ գրական թեմաներով՝ կենսաբանության, երկրաբանության, ֆիզիկա և օդերևութաբանություն։