Սոս Սարգսյանը պատմում է...
«Նկարահանում էինք «Նահապետ» ֆիլմը, Հենրիկը տեսարան էր գրել, որտեղ Նահապետը Նուբարին հանկարծ բռնաբարում է։ Երկուսի մեջ էլ սառնություն կա, երկուսն էլ աշխարհից վերացած մարդիկ են։ Ու հանկարծ՝ բռնաբարում է։ Սկսեցինք այդ տեսարանը նկարել ինչ-որ այգում, ավելի ճիշտ՝ Նահապետի այգում։ Էդ խեղճ Սոֆիկ-Նուբարին շուռ տվի աջ, շուռ տվի ձախ, վերջը ասի՝ Հենրիկ ջան, սա մեր գործը չէ։ Ասի՝ էս էրոտիկ տեսարանը հայի գործը չէ։ Ո՛չ դու ես սուրբ, ո՛չ ես, ո՛չ էլ երևի Սոֆիկը։ Բայց դա մենք չենք կարող ցույց տալ, չենք կարող անել»:
աղբյուր՝ anunner.com