Առանձնացրել ենք փաստեր Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի մասին։
- Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ. սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում:
- Հայրը զոհվել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին:
- Միսաքը, եղբոր հետ փրկվելով Մեծ եղեռնից,1920-ական թթ. սկզբին ապաստանել է Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում։
- 1925թ. տեղափոխվում են Ֆրանսիա. սկզբում Մարսել, ապա՝ Փարիզ:
- Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թթ.) ընթացքում, երբ Գերմանիան գրավում է Ֆրանսիան, շատերի հետ Մանուշյանը նույնպես ձերբակալվել ու նետվել է համակենտրոնացման ճամբար: 3 ամիս անց փախել Է ճամբարից, վերադարձել Փարիզ և ակտիվորեն մասնակցել գերմանական զավթիչների դեմ պայքարին:
- Միսաք Մանուշյանը 1930 թվականին եղել է «Ֆրանսիացի-հայ նորագույն գրողների ընկերության» հիմնադիրների շարքում։
- Միաժամանակ Մանուշյանն ակտիվորեն զբաղվել է թարգմանական գործունեությամբ՝ հայերեն թարգմանելով Բոդլերի, Վեռլենի ու Ռեմբոյի ստեղծագործություններից, ինչպես նաև Սորբոնի համալսարանում հաճախել է գրականության, փիլիսոփայության, պատմության ու քաղտնտեսության դասերի։
- 1935 թվականից եղել է Հայաստանի օգնության կոմիտեի, իսկ 1937 թվականից կենտրոնական վարչության անդամ։ 1935 թվականին՝ Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպած երեկոներից մեկի ժամանակ Միսաք Մանուշյանը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մելինե Ասատրյանի հետ, որը նույնպես Մեծ եղեռնի ժամանակ կորցրել էր ծնողներին և որբանոցում անցկացրած տարիներից հետո հայտնվել Ֆրանսիայում։
- 1934 թվականին Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ։
- Եր1939 թվականի Ֆրանսիայի իշխանություններն արգելել են Կումունիստական կուսակցության գործունեությունը և ձերբակալել բազմաթիվ ակտիվիստների, այդ թվում Մանուշյանին, որին ուղարկել են Սանտե բանտ։ Մանուշյանի բնակարանում անցկացված խուզարկության ժամանակ առգրավվել ու ոչնչացվել են նրա շատ ձեռագրեր։
- 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը հարձակում է գործում գերմանացիների վրա: Նոյեմբերի 16-ին Մանուշյանը իր 22 ընկերների հետ ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում, իսկ երեք ամիս անց՝ 1944թ. փետրվար 21-ին, մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերիեն ամրոցում։
- Միսաք Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում անդրադարձել է նաև հայրենքի, աշխատանքի, սիրո թեմաներին:
Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր...
Կյանքիս երգը
- 1947 թվականին Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը վերահրատարակվել է Երևանում «Իմ երգը» (1956) խորագրով։
- 1978 թվականի նոյեմբերի 4-ին Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում բացվել է Միսաք Մանուշյանի հուշարձան (քանդակագործ՝ Արա Հարությունյան)։
- 2024 թվականին փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվել են Փարիզի Պանթեոն՝ ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը՝ հանուն Ֆրանսիայի ազատության։