Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է: Տատի խորհրդով գորգավաճառը նարդոսից, որը մեղրատու ծաղիկ է, պատրաստված հյութ է խմում և ապաքինվում: Ապագա հայտնի գրողը՝ փոքրիկ Միքայել Հովհաննիսյանը շատ է տպավորվում այս դեպքից․ նրան նարդոս ծաղիկը կախարդական մի բան էր թվում՝ օժտված կյանքը փրկելու, ավելի լավը դարձնելու հատկանիշներով։
Հետագայում այդ ծաղկի անվանումը նա դարձնում է գրական կեղծանուն՝ այն բաժանելով երկու մասի և միացնելով միության գծիկով՝ Նար-Դոս։
Գրողը երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Նա որոշել էր այդ բաղձալի երազանքն իրականացնելուց հետո անվան գրությունը փոխել, հանել միության գծիկը և գրել այնպես, ինչպես ծաղկի անունն է՝ միասնական։
Բայց նա ունեցավ միայն մեկ որդի՝ երգիչ, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան և ի թիվս իր հայտնի ու սիրված վեպերը, վիպակները և պատմվածքները, նաև միության գծիկով երկատված անունով մնաց հայ գրականության պատմության մեջ։