• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայտնիներ, որոնք համաստեղությամբ ԱՌՅՈՒԾ են

Հայտնիներ, որոնք համաստեղությամբ ԱՌՅՈՒԾ են

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ հայտնի է իրենց խարիզմայով, ուշադրության կենտրոնում լինելու ցանկությամբ, բարի սրտով և մեծահոգությամբ: Առյուծներն իսկապես փայլում են, երբ ուշադրության կենտրոնում են: Առյուծները նաև շատ լավ ընկերներ են, իսկական առաջնորդներ, արևի պես տաք և էներգիայով լի:

Այս հոդվածով առանձնացրել ենք այն հայտնիներին, որոնք «իսկական» առյուծներ են․

 

Դենիել Ռեդքլիֆ
23 հուլիսի, 1989 թ․

 


Դառնալ աշխարհով մեկ հայտնի դերասան մինչև չափահաս դառնա՞լը: Այո, առյուծները կարող են․․․ Զվարճալի փաստ. Հարրի Փոթերի ծննդյան օրը հուլիսի 31-ն է, ուստի նա նույնպես առյուծ է:

 

Ջեննիֆեր Լոպես
24 հուլիսի, 1969 թ․

 

 

Շքեղ, աշխատասեր, գեղեցիկ դերասանուհի, երգչուհի և պարուհի, նաև հոգատար մայր ու լավ ընկեր: Առյուծ կնոջ իսկական օրինակ։

 

Միք Ջագեր
26 հուլիսի, 1943 թ․

 

 

Rolling Stones-ի աստղը նույնիսկ «Lion» գրությամբ շապիկ էր կրում 60-ականներին՝ հպարտորեն ի ցույց դնելով իր համաստեղության նշանը։

 

 

Բարաք Օբամա
4 օգոստոսի 1961 թ.

 

 

Օբաման ԱՄՆ պատմության մեջ չորրորդ «առյուծ» նախագահն է։ Կենդանակերպի այս նշանի տակ են ծնվել Բիլ Քլինթոնը, Հերբերտ Հուվերը և Բենջամին Հարիսոնը։ Առյուծների՝ իսկական առաջնորդ լինելու հերթական ապացույցը։

 

Մեգան Մարքլ
4 օգոստոսի 1981 թ․

 

 

Սասեքսի դքսուհին արդեն ապացուցել է, որ իրեն հիանալի է զգում, երբ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Բացի ադդ, նա ակտիվ զբաղվում է բարեգործությամբ, փորձում է աշխարհն ավելի լավը դարձնել, ինչը նույնպես առյուծներին շատ բնորոշ հատկանիշ է։ 

shushan karapetyan

29.07.2022

Մեգան Մարքլ, Բարաք Օբամա, Դենիել Ռեդքլիֆ, Հարրի Փոթեր, Միք Ջագեր, Ջեննիֆեր Լոպես, համաստեղություն, առյուծ, առյուծի համաստեղություն, կենդանակերպի նշան, Մարդը մարդ է

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.