• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայկական առածներ և ասացվածքներ՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

Հայկական առածներ և ասացվածքներ՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր բնավորությանն ու կյանքին բնորոշ առածներ և ասացվածքներ: Դրանք տվյալ երկրի, ազգի կենցաղից ու պատմությունից ծնված իմաստության խտացումներ են։

Այս հոդվածով առանձնացրել ենք հայկական ժողովրդական առածներ և ասացվածքներ, որոնք  խոսուն են, բյուրեղացած ու  դիպուկ:

 

  • Ում սայլը նստի, նրա հորովելը կերգի։

 

  • Օձը տաքացնողին է կծում։

 

  • Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան։

 

  • Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։

 

  • Խելոքի հետ քար կրիր, խենթի հետ հաց մի կեր։

 

  • Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։

 

  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։

 

  • Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։

 

  • Մոր մի օրհնությունը տասը վարդապետի անեծք կքանդի։

 

  • Գործը էշի պես բանա, բրդես՝ առաջ կգնա։

 

  • Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ։

 

  • Գող՝ սիրտը դող։

 

  • Խոզի գլուխը տաք կաթսայի մեջ չի մնա։

 

  • Ուլունքը գետնին չի մնա։

 

  • Տնիցդ որ հեռանաս, տանդ հարգը նոր կիմանաս։

 

  • Սելը ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում։

 

  • Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը։

 

  • Շունը շան թաթ չի ծամի։

 

  • Մինչև աստծու դուռն էլ մարդուն մարդ է պետք։

 

  • Մինչև ցամաք առուն ջուր գա,գորտի աչքը դուրս կգա։

 

  • Ամեն շուն իր դռանն է հաչում։

 

  • Եզն ընկավ, դանակավորը շատացավ։

 

  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։

 

  • Աղվեսի վկան իր պոչն է։

 

  • Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։

 

  • Երկու շուն կռվեցին, ճամփորդի բանը հաջողեց։

 

  • Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։

 

  • Միսն առանց ոսկորի չի լինի։

 

  • Աջով տուր,որ ձախով վերցնես։

 

  • Էշը քառասուն անգամ Երուսաղեմ է գնացել, էլի էշ է մնացել:

 

  • Դարդ կա` կգա կանցնի, դարդ կա` կայրի կանցնի։

shushan karapetyan

16.04.2024

Հազարան Բլբուլ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.