Աշխատանքը՝ որպես մարդու կյանքի կարևոր բաղադրիչ, իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ ժողովրդական բանահյուսության ու գրականության մեջ։ Բանահյուսության մեջ նույնիսկ առաձին աշխատանքային երգերի ժանր է առանձնացվում։ Տնային ու դաշտային աշխատանքներին նվիրված այս երգերում տեսնում ենք օրնիբուն աշխատող հայ մարդուն, նրա վերաբերմունքը աշխատանքի, հայրենի հողի, Արարչի, ընդհանրապես իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ։ Այս պայծառ երգերում, սոցիալական անհավասարության, աշխատանքի ծանրության մոտիվները դեռևս տեսանելի չեն, այլ գերիշխում են գործի նկատմամբ սիրո, սպասվող արդյունքի, հողի ու բնության նկատմամբ հիացմունքի պայծառ տրամադրությունները։ Այս երգերը նաև տեղեկատվություն են տալիս մեր ժողովրդի կյանքի ու կենցաղի, աշխատանքային գործիքների, աշխատանքի կերպի մասին։ Տարածված ու սիրված են հորովելները, վարի ու սերմնացանի երգերը։ Տնային երգերից՝ խնոցու, սանդի, իլիկի և այլ երգեր։ Այս երգերից թերևս առավել հայտնի է Լոռվա գութաներգը՝ Կոմիտասի կատարմամբ։ Art365-ը ներկայացնում է հայ բանահյուսության այս ուշագրավ ստեղծագործությունների բնագրերի մի փունջ։
Լոռվա գութաներգ
Հո՜,
Օրհնյալ է Աստված,
Հիշյալ է Աստված:
Հո՛, հո՜,
Յո՛-ա՜, հո՛, հո՛, հո՜, հո՛, հո՜:
Պռե՛րե, գոմեշ,
Հո-հո՜յ, յո-ա՜,
Ա՛ռ, հա՛ գոմեշ
Հո-հո՜յ, յո-ա՜,
Տա՛ր, հա՛ գոմեշ,
Հո՜ - հո՜յ, յո՜:
Լուսը լուսացավ,
Հա՛, հա՛,
Փա՜ռք Քեզ, Տեր,
Բարին շատացավ:
Հե՜, հե՜, հե՜, հե՜, հո՜-հո՜յ,
Յո՛-ա՜, հո՛, հո՛, հո՜, հո՛, հո՜:
Պռե՜րե, ջա՜ն, հո՜, պռո՛րո՜,
Հո՜, պռյո՛ւգի, ջա՜ն.
Հո՛, ռո՜լ, ա՜յ, հո՜, ռո՜լ, ա՜յ,
Քե՛ մատաղ.Շի՛մա՜լ, ջա՜ն, հո՜, ռո՛լ, ա՜յ,
Քե՛ մեռնիմ.
Տո՛կա՜ն, ջա՜ն, հո՜, ռո՛լ, ա՜յ,
Հո՛, ռո՜լ, ա՜յ, հո՜, ռո՛լ, օ՜:
Հո՜յ, դուս ելավ, հո -ա՜,
Հո՜յ, դուս ելավ, հո -ա՜,
Հո՜յ, դուս ելավ, հո -ա՜.
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜,
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜.
Հո՜յ, ռա՛վել ա, հո՜ -ա,Հո՜յ, ռա՛վել ա, հո՜ -ա,
Հո~յ, ռա՛վել ա, հո՜ -ա.
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜,
Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜.
Հո՜, դուս ելավ, հո՜:
Ձի՛գ տու, քաշի՛
Ձի՛գ տու, քաշի՛, ա՜յ եզը,
Ա՛րա, հո՜, հո՛, ա՛րա, հո՜.
Լուծըդ մաշի, ա՜յ եզը.
Ա՛րա, հո՜, հո՛, ա՛րա, հո՜:
Աստված պահե քու տերը,
Ա՛րա, հո՜, հո՛, ա՛րա, հո՜:
Մի՛նն էլ տաշի, ա՜յ եզը:
Ա՛րա, հո՜, հո՛, ա՛րա, հո՜:
Մեր գութանը օդած ա,
Ա՛րա, հո՜...
Եզանց ուսը նոթած ա.
Ա՛րա, հո՜...
Վարե՛ վարը, ա՜յ գութան,
Ա՛րա, հո՜...
Հազիվ խոփը զոդած ա:
Ա՛րա, հո՜...
Շողքըն ընկավ ծըմակին,
Ա՛րա, հո՜...
Աստված կըտա մըշակին.
Ա՛րա, հո՜...
Սուր գութանը ծիր գընաց,
Ա՛րա, հո՜...
Տեր-մըշակը քամակին:
Ա՛րա, հո՜...
Սերմե՛, սերմե՛, ա՜յ մըշակ,
Ա՛րա, հո՜...
Սո՛ւրբ ա, սո՛ւրբ ա քու փեշակ.
Ա՛րա, հո՜...
Մինը հազա՛ր տուր, Ա՛ստված,
Ա՛րա, հո՜...
Քե՛զ ձեն կըտան տեր-մըշակ:
Ա՛րա, հո՜...
Խնոցու երգը
Հարի՛, հարի՛, խընոցի,
Մեջըդ բարի՛, խընոցի.
Ունկըդ բարակ, խընոցի,
Մեջըդ կարագ, խընոցի:
Փլավ կէփէմ եղ չըկա,
Փեսեն էկավ, տեղ չըկա՛,
Հարի՛, հարի՛, խընոցի,
Բերքըդ բարի՛, խընոցի:
Սանդի երգ (Խիո-Խիո)
Նա վա՞վ իրի սանդի վերա,
Հազար պարին բաժնի վերա,
Խիո, խիո, խանե, խանե,
Խիո, խիո, հեյ, խանե, խանե:
Իրիկմ ունիմ տեղին-մեղին,
Ով որ տեսնի , պատռի լեղին,
Խիո, խիո, խանե, խանե,
Խիո, խիո, հեյ, խանե, խանե:
Էս իրիկուն՝ կիրակմուտին,
Իրիկմ ունիմ խավու ճուտ ի,
Խիո, խիո, խանե, խանե,
Խիո, խիո, հեյ, խանե, խանե:
Իրիկմ ունիմ կոլոտ մոլոտ
Շըլվար ծակ ի, տո՛, անամո՛թ,
Խիո, խիո, խանե, խանե,
Խիո, խիո, հեյ, խանե, խանե:
Խաղող ճմռելու երգ
Իմ յարն իջավ ի էգին, ի էգին,
Оսկի դանակն ի ձեռին, ի ձեռին,
Քաղեց խարջի խաղողն ի էգին,
Ճըմռեց օսկի խաղողն ի ձեռին:
Խարջի հավողը ճըմռեմ ի բարին, ի բարին,
Օսկի մաճառը խըմեմ ի բարին, ի բարին,
Չարը ոտի տակ ճըխլեմ, իմ գերին, իմ գերին,
Օսկի գինին խըմեմ, իմ գերին, իմ գերին:
Հավող, հավող, քեզ մաճառին կըտամ,
Մաճառ, մաճառ, քեզ գինուն կըտամ,
Գինի, գինի, քեզ հարսանքին կըտամ,
Հարսնիք, հարսնիք, քեզ նորածին,
Նորավոր թագավորին կըտամ:
Ջոջ պասը պասով կըպահեմ,
Ջոջ պասին յարըս ինձնա հեռու կըպահեմ,
Բարին կըրակել կըտամ,
Չարը կըրակին կըտամ,
Աբրեշում մանել կըտամ:
Հայ ժողովրդական աշխատանքային երգերի կատարումները կարելի է լսել՝ www.armenianmusic.am կայքում։