Երբևէ մտածե՞լ եք քանի բառ է օգտագործել ձեր սիրած գրողը ձեր սիրած վեպը գրելիս։ Պատկերացնո՞ւմ եք՝ քանի բառ կա, օրինակ, «Հարրի Փոթեր»-ում, մտածե՞լ եք, արդյոք Ռոուլինգը մտածե՞լ է քանի բառ գրի վեպում, կամ արդյոք Լեւ Տոլստոյը փորձե՞լ է հաշվել իր վեպերի բառերի քանակը։
Կարևոր է արդյոք բառերի քանակը վեպերի համար թե՝ ոչ, քննարկման երկար նյութ կարող է դառնալ, ինչն այս հոդվածով անել չենք կարողանա, սակայն առաջարկում ենք ձեզ տեսնել, թե հայտնի վեպերի մեջ քանի բառ կա։
Բառերի քանակը՝ ըստ ժանրերի
Թեև ընդհանուր կանոն չկա, ըստ որի կարող ենք հստակ ասել՝ որ ժանրի վեպերը քանի բառ են ունենում, սակայն հստակ ուսումնասիրելով և հաշվելով նույն ժանրի բազմաթիվ վեպեր, կարող ենք ներկայացնել հետևյալ օրինաչափությունը․
Ֆանտաստիկա – 80,000 – 120,000 բառ
Գեղարվեստական գրականություն – 75.000 – 100.000 բառ
Պատմական վեպեր – 80,000 – 120,000 բառ
Դետեկտիվ – 75,000 – 90,000 բառ
Թրիլլեր – 80,000 – 100,000 բառ
Պատանեկան գրականություն – 60,000 – 80,000 բառ
Ինչպես տեսնում եք, ընդհանուր առմամբ, 120,000 բառն ինձ համար մի տեսակ վերին սահման է այն ժանրերի համար, որոնք թույլ են տալիս որոշակի ազատություն: Եթե դուք պատրաստվում եք անցնել դրան, ավելի լավ է դրա համար իսկապես լավ պատճառ ունենաք
Հարրի Փոթեր
Ռոուլինգի «Հարրի Փոթերի» յոթ գրքերից բաղկացած շարքում կա 1,084,625 է:
Պատերազմ և խաղաղություն
Լեւ Տոլստոյի մեծածավալ վեպում կա 561,304 բառ։
Քամուց Քշվածները
Մարգարետ Միթչելի վեպը ամբողջանում է 418,053 բառերով։
Սառույցի և կրակի երգ
Ջորջ Մարթինի այս գրքաշարը, որի հիման վրա էն նակարահանվել աշխարհահռչակ ՝ «Գահերի խաղ» սերիալը, բաղկացած է 298,000 բառերից։
Ուլիսես
Ջեյմս Ջոյսի այս վեպն ընթերցողների համար իսկական փորձություն է՝ կառուցված 262,869 բառերից։
100 տարվա մենություն
Գաբրիել Գարսիա Մարկեսն իր վեպը գրել է՝ օգտագործելով 144,523 բառ։
Ծաղրասարյալ սպանելը
Հարփըր Լիի այս վեպում կա 100,388 բառ։
Տարեկանի արտում՝ անդունդի եզրին
Սելինջերի գլուխգործոցը գրվել է 73,404 բառերով։
Միսիս Դելոուեյ
Վիրջինիա Վուլֆն իր վեպը գրել է 63,422 բառերով։
Անասնաֆերմա
Ջորջ Օրվելի այս գործը գրվել է 29,966 բառերով։