Հայերենը պարսկերենից դարերի ընթացքում մի շարք բառեր է փոխառել, որոնց թիվը մոտավորապես 1400-ի է հասնում։ Դրանից հին պարսկերենին ու պահլավերենին վերաբերում են 966, նոր պարսկերենին՝ 445 բառ։ Գրաբարի և միջին հայերենի միջոցով ժամանակակից հայերենին է անցել 530 բառ։
Այդ փոխառությունները կարելի է բաժանել մի քանի խմբի․
1. Բնություն, բնության երևույթներ բնութագրող բառեր - արուսյակ, երաշտ, խավար, մահիկ, պախրցի (քամի), վտակ և այլն։
2. Կենդանիների տեսակների անվանումներ - բազե, կաչաղակ, կապիկ, կուզ, մողես, հովազ, սարյակ, սիրամարգ, վագր, վիշապ, փիղ և այլն։
3. Բույսերի տեսակների անվանումներ - անանուխ, արմավ, բրինձ, գազար, թութ, կաղամբ, կանեփ, կապար, հասմիկ, մանուշակ, նարգիս, պղպեղ, սոխ, վարդ, վարունգ և այլն։
4. Հանքային նյութեր, մետաղներ - ապակի, արճիճ, գոհար, զմրուխտ, ժանգ, խունկ, նավթ, վեմ և այլն։
5. Մարմնի մասերի անվանումներ - անդամ, բազուկ, գես, դաստակ, դեմք, դիմակ, երակ, երանք, կուլակ, կուշտ, ճակատ, վարս։
6. Հիվանդությունների անվանումներ, բժշկագիտական բառեր - ախտ, բժիշկ, բույժ, բորոտ, դաշտան, դարման, ժահր, կույր, մահ։
7․ Մարդկային հարաբերություններ, տեսակներ արտահայտող բառեր - ազգ, ամբոխ, ասպնջական, գրոհ, դայակ, երիտասարդ, հարազատ, հարևան, նժդեհ, պայազատ, պապ, պառավ, ռամիկ, տաճիկ, տոհմ, օտար։
8. Գիտություն, արվեստի, կրթության բառեր - աշակերտ, գուսան, դաստիարակ, դպիր, դափ, զանգակ, խրատ, հանճար, մատյան, նկար, նվագ, պատկեր, հրահանգ, վարդապետ, վարժել, քանդակել։
9. Կրոն, հավատալիք արտահայտող բառեր - ապաշխարել, բախտ, բագին, գուշակ, դրախտ, դև, դժոխք, զոհ, կախարդ, հմայիլ, հրաշք, հրեշտակ, մարգարե, նզովք, նվեր, պաշտել, պարիկ, ջադու (ջատուկ), վանք, տաճար, օրհնել։
10. Գյուղատնտեսությանը վերաբերող բառեր - ասպանդակ, բադ, գավազան, գոմեշ, երասան, խարազան, ճամբարակ, ճանկ, ճարակել, մաճ, մատակ, մարգ, նոխազ, պահեզ, պատվաստ, պարտեզ, փեթակ։
11. Արհեստներին և հարակից ոլորտներին վերաբերող բառեր - ախոռ, ամբար, ամբարտակ, ապարանք, ավազան, բանտ, գանձ, գմբեթ, գրավ, դահլիճ, դարպաս, դերձակ, երաշխ(ավորել), զնդան, թանկ, համարել, պահապան, պատշգամբ, պատվար, պարիսպ, պարտք, սրահ, վաճառել, վաշխ(առու), վարձ, վճարել, վնաս, տաշել, տուգանք, տույժ, փերեզակ։
12. Հագուստեղեն, զարդեղեն նշանակող բառեր - անդրավարտիք, ապարանջան, աստառ, բազպան, բամբակ, գրպան, դիպակ, զանկապան, թագ, կոշիկ, հանդերձ, մույկ, մուճակ, մուշտակ, շապիկ, պաստառ, պատմուճան, պարեգոտ, պսակ, սանդալ, վերմակ։
13. Ուտելիք, ըմպելիք նշանակող բառեր - ապուխտ, խորտիկ, կարագ, հրուշակ, ճաշ, ճարպ, նշխար, շաքար, պանիր, օշարակ։
14. Կենցաղային բառեր - բաժակ, բարձ, բղուկ, գահ, դաստառակ, դարան, դույլ, զամբյուղ, թակույկ, լական, կարավան, կուժ, հավանգ, ճանապարհ, ճրագ, մակույկ, մոմ, շիշ, պայուսակ, պատրույգ, սկավառակ, սպաս(ք), սրվակ, վանդակ, տախտակ, տակառ, տաշտ, քսակ։
15. Ժամանակ, թիվ, չափ, կշիռ, դրամ ցույց տվող բառեր - բյուր, դրամ, ժամ, ժամանակ, հազար, նախ, նահանջ, նավասարդ, փող։
16. Երկիր, տեղ, վայր նշանակող բառեր - աշխարհ, անապատ, ապահարզան, ապստամբ, ասպատակ, ասպետ, արշավ, ավար, ավան, բարապան, դահիճ, դաշտ, դարան, դատ, դատաստան, դատավոր, դեսպան, դրոշ, զենք, զինվոր, զորք, զրահ, թշնամի, իշխան, հաշտություն, հպատակ, հրամանատար, հրապարակ, ճամբար, մարզ, մարզել, մարզպան, մուրհակ, նախարար, նախճիր, նահանջ, նահապետ, նամակ, ոստան, ոստիկան, պահակ, պայքար, պատերազմ, պատճեն, պատվիրակ, պարեկ, պետ, սահման, սաղավարտ, վկա, վճիռ, օրենք:
17. Գույներ նշանակող բառեր - գույն, երանգ, կապույտ, կարմիր, ճերմակ, սև, սպիտակ։
18. Վերացական հասկացություններ արտահայտող բառեր - ախորժ, ակամա, անգամ, կամա, ազդ, ամբարիշտ, ամբարտավան, անապակ, անուշ, աշկարա, աշխատել, ապաստան, ապիրատ, ապսպրել, առատ, առույգ, արագ, արժան, արձակ, ավարտ, ավեր, բազում, բազմել, բաժանել, բաշխել, բարակ, բավ, բնակվել, բովանդակ, բույր, գովել, գումարել, դաժան, դեմ, դիտել, դժգույն, դժխեմ, դժկամակ, դժնդակ, դժնյա, դժվար, դսրովել, դրվատ, դրժել, դրուժան, երամ, երկ, զանազան, զոր(ություն), զուր, զգույշ, թշնամանք, թշվառ, թոշակ, ժահ, ժանր, ժիր, խամ, խոստանալ, խոստովանել, խորտակել, կամք, կարի, կերպ, կույտ, հարգ (արգ), հակիրճ, հաճել, համ, համակ, համայն, հանգամանք, հանդարտ, հանդես, հանդիման, հավասար, հավետ, հավերժ, հզոր, հիշատակ, հիշել, հնար, հրամայել, հրաման, հրավեր, հուզել, հույժ, ճախր, ճար, ճարակ, ճարպիկ, ճեմել, միշտ, մուրազ, նազել, նամ, նավակատիք, նիշ, նիրհել, նկուն, նման, նշան, նշանակ, նշմարել, նպաստ, շատ, շնորհ, շտապ, չվան, պահել, պայման, պաշտպան, պատասխան, պատգամ, պատիր, պատիվ, պատշաճ, պատվեր, պատվիրան, պատսպարել, պատրաստ, պատուհաս, պարարտ, պարզ, պես, պետք, ջատագով, ջոկ, ջուխտ, սով, սպանել, ստվար, սրսկել, սուգ, վանել, վանկ, վատ, վատթար, վավերական, վեհ, վիճակ, վիշտ, վճիտ, վստահ, վտարել, վրեպ, տակ, տակավին, տանջել, տարազ, տոթ, ուխտ, ուժ, ուշ, փարթամ, փառք, փտել, քանդել, քա(ր)շել, օրինակ։
Աղբյուրներ՝ academia.edu, hy.wikipedia.org, Լ. Շ. Հովհաննիսյան, Հայերենի իրանական փոխառությունների գործառական մի քանի առանձնահատկություններ