• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Առիթո՞վ, թե՞ առթիվ [որ բառը որ դեպքում կիրառել]․ Լեզվի կոմիտեն է պարզաբանում

Առիթո՞վ, թե՞ առթիվ [որ բառը որ դեպքում կիրառել]․ Լեզվի կոմիտեն է պարզաբանում

Ո՞ր դեպքում է ճիշտ գործածել առիթով բառը, ո՞ր դեպքում՝ առթիվ-ը։ Այս հարցին անդրադարձել է Լեզվի կոմիտեն։

 

Առիթով-ն ու առթիվ-ը առիթ բառի գործիականի հոլովաձևերն են, պարզապես առթիվ-ը գրաբարյան ձև է, որը բառի արժեքով անցել է ժամանակակից հայերենին։

Այս բառերի միակ էական տարբերությունն այն է, որ առթիվ-ը ածականի հետ չի գործածվում։ Եթե սովորական ու ճիշտ են «Շնորհավորում եմ այս գեղեցիկ առիթով» կամ «Այսօր լավ առիթով ենք հավաքվել» նախադասությունները, ապա չենք կարող ասել․ «Շնորհավորում եմ այս գեղեցիկ առթիվ» կամ «Այսօր լավ առթիվ ենք հավաքվել»։

Մյուս բոլոր դեպքերում առիթով և առթիվ բառերը միմյանց փոխարեն գործածելը չի կարող սխալ համարվել։ Այնուամենայնիվ, որքան էլ այս բառերը նշանակությամբ նույնն են, մի միտում է նկատվում․ վատ, անցանկալի դեպքերի կապակցությամբ մարդիկ հաճախ գործածում են առիթով-ը, իսկ ուրախ, հաճելի դեպքերի կապակցությամբ՝ առթիվ-ը։ Հարկավոր է ուշադիր լինել և չծավալել այդ միտումը։

shushan karapetyan

10.08.2022

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.