Սեպտեմբերի 25-ին և 26-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում և Արցախում, որոնք այս անգամ ունեն՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը: Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումներն առաջին անգամ իրականացվել են 1984 թվականին Ֆրանսիայում և ավանդաբար անցակցվում են եվրոպական 50 երկրներում: Հայաստանը ևս վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում մշակութային այս տոնին: Այս անգամ ևս կլինեն համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, մանուկների համար նախատեսված կրթական ծրագրեր: «Art365»-ը առանձնացրել է ամենաուշագրավ միջոցառումների իր ցանկը.
25 սեպտեմբերի, 14.00, Երևան, Մատենադարան, դասախոսություն
Հայ տպագիր գրքի պատկերագրությունը եվրոպական արվեստի զուգահեռներով
Ներկայացնում է Անի Ենոքյանը
25 սեպտեմբերի, 12.00, Երևան քաղաքի պատմության թանգարան, դասախոսություն և ֆիլմի դիտում
1960-1980-ական թթ. Երևանը դասախոսություն
«Երևանյան երազողներ»(1983) ֆիլմի դիտում
26 սեպտեմբերի, 14.00, Երևան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, ցուցադրություն
Ա.Իսահակյանի անձնական արխվից Եվրոպական երկրների լուսանկարների ու բացիկների ցուցադրություն
26 սեպտեմբերի, 15:00, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, կրթական ծրագիր
Ծրագրի շրջանակրում կներկայացվեն Կոմիտասի և Մարտիրոս Սարյանի արվեստի ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն Սարյանի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո:
Ծրագիրը կվարեն` Աստղիկ Մարտիրոսյանը (Կոմիտասի թանգարան-ինստիտուտ) և Արփինե Օհանյանը (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան):
Նկարիչ-մասնագետ՝ Լուսինե Գասպարյան (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան):
25 սեպտեմբերի, 18.30, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, գրական-երաժշտական երեկո
«Հայրենական եզերքի հնչյուններ»
26 սեպտեմբերի, 12.00, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան, ցուցադրություն
«5000 տարի առաջ. կառուցենք քաղաքը և աշտարակը»
Կներկայացվեն բացառիկ գտածոներ Մոխրաբլուրի պեղումներից
26 սեպտեմբերի, 12.00, Զանգակատուն գ., Պարույր Սևակի տուն-թանգարան, ցուցահանդես
Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված ֆոտոցուցահանդես
26 սեպտեմբերի, 11.00, ք. Գավառ, Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունքի մարզային գրադարան
Կներկայացվի «Հայրավանքի ու Նորատուսի ավանդազրույցները» գիրքը:
25 սեպտեմբերի, 15.00, Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, ցուցահանդես, շնորհանդես
«1912 թ.Հովսեփ Օրբելու հնագիտական ուղևորությունը Աղթամարի կղզի և Սուրբ Խաչ եկեղեցու ուսումնասիրությունը»:
Միջոցառումների ամբողջական ցանկն այստեղ