Բրիտանացի լուսանկարիչ Թոմաս Սենթփեթերին պատկերել է մշակութային հայտնի կոթողների, հուշարձանների և շենքերի տակ թաքնված աշխարհները: Ի՞նչ կա Էյֆելյան աշտարակի, Բիբ Բենի և շատ այլ հայտնի կուռույցների տակ: Կարող ենք տեսել հետևյալ ֆոտոշարքում:
Ֆրանսիա. Էյֆելյան աշտարակը գտնվում է Փարիզի կատակոմբների վրա
Փարիզի կատակոմբներում պահպանվել է ավելի քան վեց միլիոն մարդու մասունք: Դրանք կառուցվել են քաղաքի ծանրաբեռնված գերեզմանատները մի քիչ «թեթևացնելու» համար:
Անգլիա. Բիգ Բենը գտնվում է մետրոյի լքված Օլդվիչ կայարանի վերևում
Կայարանը, որը բացվել է 1907 թ., 1940-ականներին ծառայել է որպես ապաստարան և օգտագործվել է նաև որպես պահեստ Բրիտանական թանգարանի որոշ գանձերի համար: Այն փակվել է 1994 թվականին` շահագործման և պահպանման մեծ ծախսերի պատճառով: Այժմ կայարանը օգտագործվում է հրշեջների և ոստիկանության կողմից՝ պրակտիկ դասընթացների համար:
Իտալիա. Բուրբոնների թունելը գտնվում է անմիջապես Նեապոլի տակ
Թունելը պետք է արտակարգ իրավիճակներում էվակուացիոն ճանապարհ լիներ Պալացցո Ռեալեից, սակայն այն այդպես էլ չաշխատեց: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ կիսակառույց թունելը ծառայեց որպես ապաստան օդային հարձակումներից և որպես ռազմական հիվանդանոց:
Լեհաստան. «Վելիչկա» աղի հանքը գտնվում է Կրակովին շատ մոտ
«Վելիչկան» Լեհաստանի ամենամեծ զբոսաշրջային վայրերից մեկն է: 327 մետր խորության վրա գտնվող հանքից կերակրի աղ է արդյունահանվել մինչև 2007 թվականը:
Անգլիա. St. Pancras Renaissance հյուրանոցը գտնվում է Լոնդոնի փոստային թանգարանի լքված երկաթուղային հատվածի վրա
Լոնդոնի փոստային բաժանմունքի երկաթուղային մասնաճյուղը շահագործման է հանձնվել 1927-2003 թվականներին: Դրա օգտագործումը համարվում էր չափազանց ծախսատար՝ օրական 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ: Այժմ այն թանգարան է, որտեղ այցելուները կարող են ճանապարհորդել հին փոստային գնացքներով:
Իսպանիա. տեղացիներն իրենց տները կառուցում են Գուադիքսի Բարրիո դե Կուևաս քարանձավներում
Հարավային Իսպանիայում գտնվող Barrio de las Cuevas de Guadix - ը Եվրոպայի ամենամեծ քարանձավային համալիրն է ՝ շուրջ 2000 ստորգետնյա կացարաններով: Տեղացիները տրոգլոդիտներ են և հարյուրավոր տարիներ ապրել են քարանձավներում: