Հրեա դաշնակահարի դերը կերտելու համար դերասան Էդրիեն Բրոուդին պետք է նիհարեր: Մեկ ամսում 15 կիլոգրամ նիհարելն այնքան էլ հեշտ չէ, բայց դերասանին դա հաջողվեց:
Բայց դա ամենը չէ, ինչ արեց նա կերպարի էությունը ամբողջությամբ զգալու և փոխանցելու համար:
Դերի մեջ մաքսիմալ «խորասուզվելու» համար դերասանը առանձնացավ բառի բուն իմաստով. անջատեց հեռախոսը, փակվեց մի սենյակում և դադարեց շփվել բոլոր ծանոթների, բարեկամների, նույնիսկ ընկերուհու հետ: Սենյակում ոչինչ ու ոչ ոք չկար, որ կարող էր շեղել նրա ուշադրությունը. միայն ինքն ու դաշնամուրը: Դաշնամուր, որը Բրոուդին նվագում էր օրական ամենաքիչը 4 ժամ:
Ռեժիսոր Ռոման Պոլանսկու «հովանավորությամբ», դրդմանբ և օգնությամբ Էդիրեն Բրոուդին նման ասկետիկ կյանքով ապրեց 6 ամիս:
Արդյունքում
29-ամյա դերասանը Օսկարի պատմության մեջ ամենաերիտասարդն էր, որը «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է մրցանակի: Իսկ «Դաշնակահարը» ֆիլմը հաստատապես այդքան ցնցող ու հուզիչը չէր լինի, եթե Էդրիեն Բրոուդին այդքան լուրջ ու մանրակրկիտ չմոտենար իր աշխատանքին: