Ընտանիքի թեման կամ պատկերը հայ ու համաշխարհային գեղանկարչության, ընդհանրապես արվեստի նախասիրած թեմաներից է։ Սեր, միություն, համերաշխություն, երբեմն տարբեր ու բարդ բախումներ ներկայացնող այս պատկերներում ընտանիքի հասարակական ինստիտուտը ներկայացվում է իր գեղեցկությամբ, բայց միաժամանակ հարաբերությունների լարումներով ու հակասություններով։ Որոշ դեպքերում այն զուգահեռվում է Սուրբ ընտանիքի՝ Սուրբ Աստվածամոր, Հիսուս Քրիստոսի ու Սուրբ Հովսեփի պատկերագրությանը, երբեմն շատ կենցաղայնանում՝ արտացոլելով անհատների միության հոգեբանական դժվարությունները։ Բոլոր դեպքերում, սակայն, ընտանիքը կա ու մնում է որպես արյունակցական կապերով ամրագրված, բարդ ու խորհրդավոր մի երևույթ, որը միշտ որոշակի ապրումներ է առաջացնում, ծնում կարոտներ, ջերմություն ու սեր։ Ներկայացնում ենք հայ գեղանկարչության ընտանեկան պատկերագրության 7 դրվագ։
Կիլիկիայի Լևոն Գ թագավորի և Կեռան թագուհու ընտանիքը
Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում պահվող այս բացառիկ Ավետարանը կրում է Կիլիկիայի հայոց թագուհի Կեռանի անունը, քանի-որ գրվել ու պատկերազարդվել է այս թագուհու պատվերով՝ 1272 թ․ ։ Ի թիվս Կեռան թագուհու ավետարանում առկա ուշագրավ այլ մանրանկարները, կարելի է առանձնացնել հատկապես թագուհու ընտանիքը պատկերող այս նկարը, որտեղ թագավորը, թագուհին և նրանց հինգ երեխաները պատկերված են խորհրդանշական, աղոթական կեցվածքով, սակայն ռեալիստական գծերով։ Մանրանկարիչն անհայտ է։
Երվանդ Քոչար, Ընտանիք․ սերունդներ, 1925
Սարո Կալենց, Ընտանիք, 1973
Արա Բեքարյան, Ընտանիք, 1953
Միսիրյան Արմենակ - Արմիս, Ընտանիք, 1963
Աշոտ Մելքոնյան, Ընտանիք, 1967
Ժիրայր Օրագյան, Ընտանիք, 1951
Պատկերների աղբյուրը՝ www.gallery.am