• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մանուկ Հիսուսն ու Սուրբ Հովհաննես Մկրտիչը Ռաֆայելի արվեստում

Մանուկ Հիսուսն ու Սուրբ Հովհաննես Մկրտիչը Ռաֆայելի արվեստում

Կանոնիկ ավետարաններում թեև ոչինչ չենք կարող գտնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի մանկության մասին, սակայն Սուրբ Տիրամոր հետ նրանց համատեղ պատկերման թեման տարածված է իտալական Վերածննդի արվեստում, մասնավորապես Ռաֆայել Սանտիի(1483-1520) տեղծագործության մեջ: Վերածննդի հանճարը ստեղծել է Սուրբ ընտանիքը, Մարիամ Աստվածածնին՝ մանուկ  Հիսուսով և մանուկ  Հովհաննես Մկրտչով ներկայացնող նկարների մի մեծ շարք։ Թեման ունի   աստվածաբանական ու գեղարվեստական առանձնահատկություններ:  

Madonna Diotallevi, 1504

 

Աստվածաբանական խորհուրդը

 

Թեմայի աստվածաբանական հիմքը Ղուկասի Ավետարանի փոքրիկ ակնարկն է Հովհաննես Մկտչի մորը՝ Եղիսաբեթին Մարիամ Աստվածածնի այցելության մասին.

Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը. «Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»:(Ղուկ. 1.39-45)

Այս խորհրդավոր ու առինքնող դրվագը, ընկալվում է որպես դեռևս չծված Փրկչի ճանաչման ու ողջույնի, նաև Հովհաննես Մկրտչի հետագա առաքելության  խորհրդանշական պատկերում: 

Madonna Terranuova, 1504-1505

 

Վերածննդի գեղանկարչության մեջ

 

Վերածննդի շրջանի շատ նկարիչներ ու նաև  Ռաֆայելը այս թեման ընտրում էին զգացմունքայնության, ազդեցիկության, նաև այն պատճառով, որ այս կոմպոզիցիան հնարավորություն էր տալիս ցույց տալ նկարչի վարպետությունը: Մինչ այդ, սրբանկարչության ու մանրանկարչության մեջ Հովհաննես Մկրտիչը պատկերվում էր հասուն տղամարդու կերպարով, առավելապես Քրիստոսի Մկրտության տեսարանում:  Այս շարքում Մանուկ Հիսուս ներկայացվում է Աստվածամոր գրկում կամ նրա ոտքերի մոտ՝ մանուկ Հովհաննեսի հետ խաղալիս:

Madonna del Belvedere, 1506 

 

Երբեմն Հովհաննեսը ներկայացվում է առանձին՝ իր առաքելությունը, նաև Փրկչի հետագա ճակատագիրը  խորհրդանշող փոքրիկ խաչը ձեռքին, նաև  երկրպագող դիրքում։ Ռաֆայելը այս պատկերներում միավորում է կրոնական ապրումն ու Վերածննդի արվեստի գեղագիտությունը՝ ստանալով յուրահատուկ գեղարվեստական որակ: Ռաֆայելը բերում է կոմպոզիցիոն նորություն.  դասավորում է կերպարները հավասար եռանկյունաձև կառուցվածքի մեջ: Այս նկարներին մեծ հմայք են հաղորդում լույսի ու ստվերի խաղը,  դեմքերի մեղմ արտահայտությունները, շարժումների նրբությունն ու նկարներից դուրս հորդացող խաղաղությունը: 

Sacra Famiglia, 1518

 
Ճակատագրի ընդհանրություն

 

Մեծ վարպետի  նկարներում  Հիսուսն ու Հովհաննեսը միայն կրոնական կամ պատմական կերպարներ չեն։ Նրանք մարմնավորում են աստվածային նախախնամությունը,  սերը, օրհնությունն ու ողորմածությունը: Մայրն ու մանուկները, անկախ պատկերի կրոնական խորքից դառնում են   բարության ու մաքրության խորհրդանիշ: Ռաֆայելը մեծ վարպետությամբ և նրբորեն ընդգծում է  կերպարների հուզական կապը, ճակատագրի ու առաքելության ընդհանրությունը, սերն ու նվիրումը, նաև ակնարկում ապագա զոհաբերության մասին:

Madonna Albobrandini, 1510

 

 

 

 

 

 

Art 365

26.04.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.