Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 2025 թվականին Հայոց դարձի պատմությունը նշանավորող Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելնի ի Վիրապ» տոնը նշում է հունիս 21-ին։ Հավատավոր հայ ժողովրդի համար այս կարևոր իրադարձությունը ներկայացվում է հայ մատենագրության ու շարականերգության մեջ։ Տոնի խորհորդը լավագույնս ամփոփված է Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի «Հրաշափառ» շարականում։ Շարականն ընդգրկված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի Վիրապէն» կանոնի «Մանկունք»-ում։
Սուրբ Ներսեսը այս փոքրիկ բայց առինքնող շարականում ուրվագծում է Գրիգոր Լուսավորչի ծագումը («ի պարթևական մեղապարտ ազգէն․․»), նրա մեծ առաքելությունը՝ բարեխոս լինել հայ ազգի համար(«վասն որոյ բարեխօսութեամբ սորա Փրկիչ կեցո զմեզ»)։ Ապա աղոթք է բարձրացվում առ Փրկիչ եկեղեցու անսասանության ու խաղաղության համար։
Այս ազդեցիկ շարականը դաշնակել է Մակար Եկմալյանը։ Այն այսօր կատարվում է ինչպես «Ելնի ի Վիրապ» տոնի, այնպես էլ եկեղեցում անցկացվող հանդիսավոր արարողությունների ժամանակ։
Ներսես Շնորհալի
Հրաշափառ Աստուած
Հրաշափառ Աստուած եւ միշտ բարեխնամող.
որ յառաջ գիտութեամբ զփրկությիւն Հայաստանեայց սկզբնաւորեալ.
ի պարթևական մեղապարտ ազգէն լուսաւորիչ մեզ շնորհեցեր.
վասն որոյ բարեխօսութեամբ սորա Փրկիչ կեցո զմեզ.
այժ եւ ի քո ահաւոր գալստեանն:
Թագաւոր երկնաւոր. զեկեղեցի Քո անշարժ պահեա.
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան:
Սևանի Վազգենյան Դպրանոցի երգչախմբի կատարումը: