Հայ մեծ քանդակագործ, նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարը(1899-1979) թեև առավել հայտնի է իր մոնումենտալ քանդակներով ու արձաններով, տարածական նկարչությամբ, սակայն Վարպետը հեղինակել է նաև ինքնատիպ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ ու հայ գրականության ու մշակույթի մեծերի դիմանկարներ։ Դիմանկարներում նույնպես նորար վարպետը աչքի է ընկնում հայացքի ու պատկերավորման յուրօրինակությամբ, տարբերվող ձեռագրով։ Բացահայտում մեր մշակութային գործիչների՝ սովորական աչքին ոչ տեսանելի գծեր ու ձևեր։ Այս դիմանկարները տարբերվում են մեր արվեստագետների հայտնի ու դասագրքային պատկերներից իրենց դրամատիզմով, իրացման մեծ վարպետությամբ, կերպարի բացահայտման խորությամբ։ Վարպետի ծննդյան 125-ամյակի առթիվ ներկայացնում ենք հայ մշակույթի մեծերի՝ Երվանդ Քոչարի դիմանկարները, որոնք պահվում են քանդակագործի երևանյան թանգարանում, Ազգային պատկերասրահում և այլ թանգարաններում։
Մեսրոպ Մաշտոց, 1962
Սայաթ-Նովա, 1945
Կոմիտաս, 1946
Եղիշե Չարենց, 1921
Ավետիք Իսահակյան, 1922
Վահան Թեքեյան, 1924
Պատկերների աղբյուրը՝ www.kochar.am
www.gallery.am