• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հակոբ Կոջոյանի Երևանը

Հակոբ Կոջոյանի Երևանը

...մերժվում է բնության երևութական կողմի, օրվա, ժամի անցողիկ պահերի «ակնթարթային» ֆիքսումը, ինչպես և ներկայացվող առարկաների նյութեղենության իլյուզիան ու նկարի՝ «թանգարանային» կոլորիտը։ ...պատկերների երևանյան շարքում գերիշխում է անդորրալից զգացումների յուրատիպ պոեզիան: Իսկ նկարման եղանակի տեսակետից՝ երևանյան շարքում ավելի են շեշտված դեկորատիվ տարրերը։

Այսպես է արվեստաբան Վիլհելմ Մաթևոսյանն ընդհանուր գծերով  բնութագրում Հակոբ Կոջոյանի՝  1920—1930-ական թվականներին ստեղծված երևանյան բնանկարները: Այս, ինչպես նաև Հայաստանի այլ վայրերը՝ Գառնին, Ապարանը, Կոտայքը ներկայացնող այս շրջանի նկարներում նկարիչը ներշնչվելով իրականության ռեալիստական բնանկարներով, ստեղծում է իրականությունից վերացարկված ռոմանտիկական պատկերներ:

 

Ռոմանտիզմն արտահայտվում է ինչպես  թեմայի ընտրության, այնպես էլ պատկերավորման միջոցների՝ գույների ու ձևերի կիրառության մեջ: Նկարիչն օգտագործում է կապույտ, մանուշակագույն, օխրա, դարչնագույն, ընդհանուր արծաթագույն ու կամ կաթնասպիտակ գունային գամմաներում: Նուրբ գույները քնարականություն են հաղորդում պատկերներին: Այս տրամադրությունները որոշակիորեն հակադրվում են նկարների ստեղծման ժամանակին ու մթնոլորտին: Ստացվում են, սակայն, առինքնող պատկերներ, որոնք լուսավոր հովվերգական տրամադրություններ,  խաղաղության ու ապահավության զգացում են պարգևում: Հետագա տասնամյակներում նույնպես Հակոբ Կոջոյանը անդրադառնում է Երևանին՝ ստեղծելով ինքնատիպ ու հետաքրքիր բնանկարներ, որոնք ընդհանուր գծերով նման են ավելի վաղ անդրադարձներին: Ընդ որում այս նկարներում չենք տեսնում աճող, կառուցվող սովետական քաղաքի ուրբանիստական պատկերը, այլ ավելի շատ տեսնում ենք վերացող, ավանդական, նույնիսկ գեղջկական Երևանը: Ներկայացնում ենք Հակոբ Կոջոյանի երևանյան շարքի հինգ պատկեր, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:   

Աշունը Երևանում, 1923

 

Արագածը Երևանից. վաղ գարուն, 1930

 

Բարդիներ, Երևան, 1942

 

Երևանի մի անկյուն, 1948

 

Արագածը լուսաբացին, 1957

 

Art 365

13.12.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.