Սեպտեմբերի 6-ին արդեն յոթերորդ անգամ կմեկնարկի Գրքի երևանյան միջազգային փառատոնը։ Փառատոնն ամեն անգամ թեև տարբեր վայրերում է անցկացվում, սակայն փառատոնի նպատակներն անփոփոխ են․ հայկական գրահրատարակչական դաշտի մեկտեղում ու նոր հրատարակությունների ներկայացում, հայ ժամանակակից գրականության հանրահռչակում, գրողների, հրատարակիչների, թարգմանիչների ու գրքասերների շփման խթանում, գրքերի վաճառք ու դրանք հանրայնացնող միջոցառումներ:
Այս անգամ, սեպտեմբերի 6-8-ը Ազգային պատկերասրահի առջև՝ կամարների տակ, նախատեսվում է գրքի տոնավաճառը, իսկ արդեն Որմնանկարների սրահում տեղի կունենան տարբեր շնորհանդեսներ, քննարկումներ, ու գիրքն ու գրականությունը հանրայնացնող այլ միջոցառումներ և նաև գրական մրցանակաբաշխություն:
Այս տարին փառատոնին հայաստանյան 50 հրատարակչություն է մասնակցում, որոնք իրենց գրքերը կներկայացնեն տարբեր շնորհանդեսների ընթացքում և դրանք կվաճառեն զեղչերով:
Ավանդական միջոցառումներից բացի գիրքն ու գրականությունը կներկայացվեն նոր ձևաչափերով՝ Գրական բաթլ, Գրական Սթենդափ, մենաներկայացում:
Ուշագրավ է, որ փառատոնի ընթացքում կցուցադրվի արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի մատանինին, որը բանաստեղծին է նվիրել մայրը: Մատանին յուրահատուկ գրություն ունի՝ «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»: Այնպես որ փառատոնը հրավիրում է բոլոր գրքասերներին առանց երկյուղելու մասնակցելու գրքային այս տոնին: Ներկայացնում ենք փառատոնի ծրագիրը:
Սեպտեմբերի 6
Հայաստանի ազգային պատկերասրահ, Որմնանկարների սրահ
12։00 Փառատոնի բացման արարողություն
«Միսաք Մեծարենցի մատանին»․ ժամանակավոր ցուցադրության բացում:
13։00 Մրցանակակիրներ․ Կարինե Խոդիկյան, Գրիգ, Էլֆիք Զոհրաբյան:
14։00 Ագաթա Քրիստիի ֆենոմենը և դետեկտիվ ժանրը․ բանավեճ | Էդիթ Պրինտ:
15։00 Կոստան Զարյանի գրական ժառանգություն․ բանախոսություն | Էպիգրաֆ:
16։00 Ռուսաստան․ Հանդիպում Շամիլ Իդիատուլինի հետ․ Ժամանակակից գրական կյանքը, ռուսերեն-հայերեն:
17։00 Մհեր Իսրայելյանի «3Ա-ի ինքնամոռաց արշավանքը» գրքի շնորհանդես | Անտարես:
18։00 Գրական բաթլ. Նարեկ Կոսմոս, Գևորգ Կաաս, Լուսինե եղյան, Անի Տոնոյան:
19։00 Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» ժողովածուի շնորհանդես | Գրանիշ:
20։00 Շատ գրական ստենդափ․ Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Տիգրան Գևորգյան, Անդրանիկ Համբարձումյան | մուտքը՝ գրքով, 16+:
Սրահ 2
17։00 Աշխատարան․ մետաքսագրության տեխնիկայով տպագրություն | Visual Gap Gallery.
Սեպտեմբերի 7
Որմնանկարների սրահ
12։00 Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» ժողովածուի շնորհանդես | Անտարես:
13։00 Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա» գրքի շնորհանդես | Զանգակ:
14։00 Ռուսաստան․ Հանդիպում Վլադիսլավ Օտրոշենկոյի հետ, ռուսերեն-հայերեն:
15։00 Մարգրիտ Դյուրասի «Ցավը» վեպի շնորհանդես | Ակտուալ արվեստ:
16։00 Գիտաֆանտասիկա և ֆենթըզի․ զարգացման ուղիները Հայաստանում | Արմկոն:
17։00 «Սասունցի Դավիթ» պատկերապատման պերֆորմատիվ ընթերցում | Թիվ 405:
18։00 Կարեն Անտաշյանի «Չոռ» ժողովածուի շնորհանդես | Գրանիշ:
20։00 Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մենաներկայացում | մուտքը՝ գրքով:
Սրահ 2
12։00 Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Թալինթ Պֆեսթ» վեպի քննարկում:
13։00 Փիչինգ. Գործակցության հարթակ գրողների, դրամատուրգների և սցենարիստների համար:
18։00 Սլովենիա․ Հանդիպում «Թզենին» վեպի հեղինակ Գորան Վոյնովիչի հետ | Էջ, անգլերեն-հայերեն:
19:00 Ռուսաստան․ Հանդիպում Տիմ Սկորենկոյի հետ․ «Մարսագնաց: Ակորդեոն: Հայ գյուտարարական մտքի պատմությունը» գրքի շնորհանդես | Common Ground Books & Spirits, ռուսերեն-հայերեն:
Մ․ Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
19։00 «Թատերական Երևան» ծրագրով հրատարակված պիեսների ժողովածուների շնորհանդես․ Էրիկ Էմանուել Շմիտ, Քզավիե Դյուրանժե, Ուաժդի Մուաուադ, Սառա Քեյն, Հարոլդ Փինթեր:
Սեպտեմբերի 8
Որմնանկարների սրահ
12։00 Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպի շնորհանդես | Անտարես:
13։00 Իտալիա․ Հանդիպում բանաստեղծ Վալենտինա Կոլոննայի հետ, իտալերեն-հայերեն:
14։00 Վրաստան․ Հանդիպում բանաստեղծ Դիանա Անփիմիադիի հետ, վրացերեն-հայերեն:
15։00 Իսպանիա․ Հանդիպում բանաստեղծ Թերեսա Խուան Լոպեսի հետ, իսպաներեն-անգլերեն-հայերեն:
16։00 Ներսես Ավետիսյան․ ANTIպոեզիա. ընթերցումներ | մուտքը՝ գրքով:
19։00 Փառատոնի փակման արարողություն․ Մրցանակաբաշխություն:
Սրահ 2
12։00 Ռուսաստան․ Հանդիպում Օլեգ Շիշկինի հետ. Գյուրջիև․ գյումրեցի փիլիսոփայի գաղտնիքները, ռուսերեն-հայերեն:
13։00 «Գիքորի երազը» ստվերախաղ, 4+ | Ե․ Չարենցի տուն-թանգարան, «Էնկի» ստվերների շարժական թատրոն:
14։00 «A drop in the sea» ժողովածուի քննարկում | «Կայարան» գրական ակումբ, անգլերեն-հայերեն:
15։00 Ճանապարհ դեպի ստեղծարարություն․ Արմինե Անդայի աշխատարանը ծնողների և մանկավարժների համար: