Ագաթանգեղոսի պատմությամբ է վկայված Սուրբ Գրիգոր Լուսավորչի զարմանալի տեսիլքը, որով էլ հիմնադրվում է համայն հայության հոգևոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ըստ այդ տեսիլքի Մայր տաճարը գծագրվում է երկնքից ցողված լույսով և հետագայում էլ մատենագրության մեջ Մայր տաճարը կոչվում է «Լուսանկար Մայր տաճար», այսինքն՝ լույսով գծագրված, նկարված։ Մի անչափ տարողունակ գեղարվեստական պատկեր, որը հետագա շրջանի մատենագրության մեջ, հոգևորականների քարոզներում ու աստվածաբանության, նաև մանրանկարչության մեջ հաճախ է հանդիպում: Քրիստոնեկան տաճարն, ընդհանրապես ոչ միայն հավատակիցների հավաքատեղի է կամ ճարտարապետական կառույց, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության նյութական արտահայտությունը։ Մեզ՝ հայերիս համար, եկեղեցին ու նրա հավաքական խորհրդանիշ Մայր տաճարը տարբեր դարերում, հատկապես պետականության կորստից հետո եղել ու մնում է ինքնության խորհրդանիշ, համայն հայության հոգևոր կենտրոն, միասնության առհավատչյա։ Այս խորհուրդներն ի սկզբանե կան Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլում, որը մի բացառիկ աստվածաբանական ու գրական բնագիր է, որտեղ ազգային եկեղեցին գծագրվում ու հիմնվում է հենց Աստծու որդու կողմից։ Ներկայացնում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքն ըստ Ագաթանգեղոս պատմիչի:
Հանկարծակի սաստիկ ձայն եղավ, որոտման բոմբյուն, որ թնդյուն, ծովի խռովյալ ալիքների սաստիկ ձայնի նման: Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը, և իջավ մի այր լույսի կերպարանքով, կանչեց իմ անունը ու ասաց. «Գրիգոր»: Նայեցի, տեսա նրա կերպարանքը և զարհուրած դողալով գետին ընկա: Ասաց ինձ. «Դու վեր նայիր և տես հրաշքները, որ քեզ ցույց
եմ տալու:
Եվ ես նայելով տեսա երկնքի հաստատությունը բացված ու նրա վրայի ջրերը, նույն ձևով ճեղքված ձորերի ու լեռների կատարների նման այս ու այն կողմ բաժանված, դիզված էին աչքի տեսողության համար անբավ ու անկշռելի: Իսկ լույսը հոսելով վերևից ներքև մինչև երկիր էր հասնում և լույսի մեջ տեսա մարդկային կերպարանքով, լուսեղեն, երկթև անչափ զորք՝ թևերը կրակի նման: Մանր փոշու հյուլեի նմանությամբ, որ արեգակնակեզ գարնան ժամանակ պատուհանների կամ երդիկների լուսանցույցի վրա շողերի մեջ խաղում է, նույնպես և լուսեղեն զորքը լցրեց ամբողջ երկիրը, իսկ իջնող լույսը առաջը ցցվեց զորքի հետ մեկտեղ: [Տեսա] մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ, որն առջևից էր ընթանում և վերևից մինչև ներքև վայրէջքի առաջապահն էր, ձեռքին ուներ ոսկե մի մեծ կռան, և բոլորը նրա ետևից էին գալիս: Ինքը գալիս էր սլանալով, խոյանալով արագաթռիչ արծվի նման ու իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին և մեծ ու անչափ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից (դժոխք): Ամբողջ երևացող երկիրը, աչքին տեսանելի լինելու չափ, հարթ հավասար դաշտաձև տափակացավ:
Եվ տեսա քաղաքի մեջ, արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ, խոշոր բլրի մեծությամբ և նրա վրա հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան ամպե խոյակ լուսեղեն խաչով:
Նայեցի ու տեսա երեք այլ խարիսխներ. մեկը այն տեղում, ուր նահատակվեց սուրբ Գայանեն երկու ընկերների հետ, մեկը այն տեղում, ուր սուրբ Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ և մեկը՝ հնձանի տեղում: Այդ խարիսխները կարմիր էին արյան գույնով, սյուներն ամպեղեն էին և խոյակները՝ հրեղեն: Երեք սյուների վրա կային լուսեղեն խաչեր, տերունական խաչի նմանությամբ և այս սյուների խաչերը նման էին այն լուսեղեն սյունի խոյակին, որը նրանցից բարձր էր: Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին և դրա վրա գմբեթաձև խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա: Խորանից ներքև կամարների վրա տեսա այս երեսունյոթ սուրբ վկաներին սպիտակ հանդերձների լուսավոր կերպարանքով, որն անկարող եմ պատմել:
Շինվածքի կատարին տեսա զարմանալի, աստվածակերտ, սքանչելի, հրեղեն աթոռ և նրա վրա կար տերունական խաչը: Համատարած լույսը նրան պարուրելով խառնվեց խաչի ճառագայթներին և կպչելով միաձուլվեց: Շողացող լույսը սյուն դառնալով ցայտեց խարիսխների ներքին սյուների մեջ:
Եվ հորդաբուխ աղբյուր բխեց, հոսեց, ծավալվեց բոլոր դաշտերում ու ամեն ինչ լցրեց, որչափ աչքը տեսնում էր: Եղավ լի ու կապուտակագույն ծով, և դաշտերն առհասարակ երկնագույն երևացին: Տեսա հրեղեն սեղաններ, անչափ բազմությամբ և ամեն մի սեղանի վրա, մեկական սյուն՝ վրան մեկական խաչով, որոնք իբրև աստղերի բազմություն երևացին և անչափ փայլեցին:
Տեսա սև գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով ոչխարներ դարձան, իրենց գույնը սպիտակության փոխվեց և ոչխարի լուսեղեն բուրդը առհասարակ փայլում էր, ու նրա ճառագայթները փայլատակում էին: Մինչդեռ նորից նայում էի, հոտերը հանկարծակի ծնվեցին ու բազմացան, ծնունդներն ամեն կողմ լցրին, և ծնված գառները ամենքը լուսագեղմ էին: Հանկարծ այլ
լցրին, և ծնված գառները ամենքը լուսագեղմ էին: Հանկարծ այլ ծնունդներ շատացան, բազմացան, և կեսն ընկնելով գետի մեջ ջրի այն կողմը ելան: Գառները դարձան թուխ գայլեր և գնացին հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, և արյան ճապաղիք եղավ: Մինչդեռ նայում էի, տեսա, որ հոտերին թևեր բուսան և դարձան թևավորներ ու վերացան խառնվեցին լուսեղեն զորքերին: Հրեղեն հեղեղ բարձրացավ ու վերցրեց տարավ գայլերին:
Իսկ ես նայելով զարմանում էի: Եվ այն այրը, որն առաջ իմ անունն էր կանչել, ցույց տվեց ինձ և ասաց, թե «ով մարդ, ինչո՞ւ ես զարմացած և չե՞ս ըմբռնում Աստծու մեծամեծ գործերը»: Ասացի. «Ինչպե՞ս, Տեր»: Ասաց ինձ. «Այս տեսիլքը քեղ ցույց տրվեց, որպեսզի ըմբռնես: Եթե ահավասիկ բացված է երկինքը, գիտեցիր, որ բացված են Քրիստոսի մարդասիրության դռները իր արարածների համար: Իմացիր, որոտման հնչող ձայնը այն է, որ Աստծու գթության ու ողորմության անձրևն է իջնում: Բացված են ահա երկնքի դռները, բացված են և նրա վրա եղած ջրերը, որպեսզի արգելքներ չլինեն այս աշխարհի մարդկանց վեր ելնելու: Այս սուրբ նահատակները, որ այստեղ նահատակվեցին, հյուսիսային կողմերին ճանապարհ բացին, քանի որ իրենք ելան և այլոց շավիղներն ուղղեցին:
Ահա լույսը, որ այս վայրերը լցրեց՝ Ավետարանի քարոզությունն է. այն լցնելու է նաև հյուսիսի կողմը: Եվ լուսեղեն զորքերը շատ փափագեցին իջնել նահատակների վարդագույն արյան անուշ, ծաղկանման բուրմունքի համար. մանավանդ այսուհետև հրեշտակների բազմությունները խառնվելու են մարդկանց հետ բնակվելու համար։
Իսկ ահավոր ու շքեղ այրը, որ գնում էր լույսի առջևից՝ ոսկի կռանը իր ձեռքին, հարվածեց սանդարամետին, ապա դա
Աստծու նախախնամությունն է, «որը նայում է երկիր և դողացնում, մերձենում է լեռներին, և նրանք ծխում են»: Աստվածային այդ ահը հարթեց, կործանեց և տապալեց մոլորությունը երկրից։ Իսկ այն, որ երկրի վրա հնչեց, ապա դա ծառայության հնազանդության ձայնն էր, որ խոսեց:
Իսկ սյունը, որի խարիսխը ոսկի է և ինքը՝ հրեղեն, խոյակը ամպեղեն և վրան լուսեղեն խաչ, ապա այդ ոսկի խարիսխը հաստատության անշարժ վեմն է, հրեղեն սյունը կաթողիկե եկեղեցին է, որն իր թևերի տակ հավաքում է բոլոր ժողովուրդներին հավատքի մի միության մեջ: Ամպե խոյակը ընդունելու է արդարներին, երբ տիրոջ գալստյան ժամանակ թռչեն նրան ընդառաջ՝ բարձրանալու:
Նրա վրայի լուսավոր խաչը ինքը մեծ քահանայապետ թյունն է ժողովուրդների մեջ, օրինակն է Քրիստոսի մարմնացյալ պատկերի, Աստվածորդու քահանայապետության օծության։ Այդ տեղում թող Աստծու տաճարը լինի, բոլոր հավատացյալների ա- ղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության աթոռը:
Իսկ երեք խարիսխները, որոնք արնագույն կարմիր էին, [նահատակների) նեղությունների, չարչարանքների ու մահվան համբերության համար են, քանզի իրենց մահը հավատքի ճշմարտության խարիսխ դարձրին՝ իրենց արյունը թափելով: Ամպեղեն սյուներն այն բանի համար երևացին, որ ամպը հարության, երկինք վերանալու թեթև արագությունն ունի: Եվ հրեղեն խոյակը նշանակում է, որ նրանց բնակությունը աստվածային լույսի հրի մեջ է լինելու: