Աշունը տարվա ամենագունեղ և «ամենաֆիլմային» եղանակն է։ Կինոյի պատմության ընթացքում աշնան մասին շատ ֆիլմեր են նկարահանվել և նկարահանվում։ Պատճառը գուցե այն է, որ հենց աշնանն են մարդիկ դառնում առավել զգացմունքային, հուզառատ, ընկնում թախծոտ տրամադրությունների մեջ։
Art365.am-ը առանձնացրել է 5 գեղեցիկ, հուզիչ և ջերմացնող ֆիլմեր աշնանային զով երեկոներին դիտելու համար։
Աշունը Նյու Յորքում / Autumn in New York
ռեժիսոր՝ Ջոան Չեն
դերերում՝ Ռիժարդ Գիր, Վայնոնա Ռայդեր
Նյու Յորքում ռեստորանի սեփականատեր Ուիլ Քինը այգում պատահաբար տեսնում է Շառլոթ Ֆիլդինգին, իսկ երեկոյան նորից հանդիպում նրան իր ռեստորանում, որտեղ աղջիկը տոնում էր իր 22-ամյակը։
Սա հրաշալի ու երջանիկ ավարտով սիրային պատմություն կարող էր դառնալ, եթե Շառլոթը ․․․
Աշնան արև
Ռեժիսոր՝ Բագրատ Հովհաննիսյան, Հակոբ Իսկուդարյան
Դերերում՝ Կարեն Ջանիբեկյան, Անահիտ Ղուկասյան
Ֆիլմը պատմում է հակասական և բարդ բնավորություն ունեցող Աղունի ճակատագրի, կյանքի պարտադրած դժվարությունների հաղթահարման, միջավայրի, ընտանիքի ու զավակների հետ ունեցած դժվար հարաբերություների մասին։
Ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի հիման վրա։
Մեռած պոետների հասարակություն / Dead Poets Society
ռեժիսոր՝ Փիթեր Ուեիր
դերերում՝ Ռոբին Ուիլյամս, Իթան Հոուք, Ռոբերտ Շոն Լեոնարդ
Ջոն Քիթինգը գրականության նոր դասախոս է պահպանողական ամերիկյան քոլեջներից մեկում:
Նրա շնորհիվ՝ մի քանի երիտասարդներ ստեղծում են «Մեռած պոետների հասարակություն» ակումբն ու հավաքվում գրականության, մարդու, աշխարհի ու ամենանուրբ զգացմունքների մասին զրուցելու: Սակայն ամեն բան փչանում է, երբ նրանց հարուստ ու ազդեցիկ ծնողները անդամներից մեկի դավաճանության պատճառով բացահայտում են այդ ակումբը․․․
Աշնան լեգենդները / Legends of the Fall
Ռեժիսոր՝ Էդուարդ Ցվիկ
Դերերում՝ Բրեդ Փիթ, ԷՆթոնի Հոփքինս, Էդիան Քուին, Ջուլիա Օրմոնդ
Ամերիկա, քսաներորդ դարի սկիզբ։ Եվրոպական մայրցամաքում սկսված համաշխարհային պատերազմը փոխում է մարդկանց կյանքը։ Երեք եղբայրները ՝ Սամուելը, Տրիստանը և Ալֆրեդը գնում են կռվելու, բայց տուն են վերադառնում միայն Տրիստանն ու Ալֆրեդը։Նրանք հոգեբանորեն փոխվել են՝ պատերազմի սարսափները տեսնելուց հետո։ Բացի այդ, երկուսն էլ ուժեղ զգացմունքներ ունեն Սյուզանի նկատմամբ՝ կրտսեր եղբոր հարսնացուի, որին նա տուն էր բերել պատերազմից առաջ, իսկ վերադառնալուց հետո պատրաստվում էր ամուսնանալ․․․
Պարոն Մորգանի վերջին սերը / Mr. Morgan's Last Love
Ռեժիսոր՝ Սանդրա Նոթելբեք
Դերերում՝ Մայքլ Քեյն, Քլեմանս Փոեզի
Ամերիկացի տարեց պրոֆեսոր Մեթյու Մորգանը մենակ է ապրում Փարիզում և փիլիսոփայություն է դասավանդում համալսարանում։ Նրա կինը մահացել է մի քանի տարի առաջ։ Թվում է՝ նրա կյանքում այլևս ուրախ գույներ չեն լինելու, սակայն մի օր ավտոբուսում նա հանդիպում է Փոլինին՝ երիտասարդ, կենսուրախ փարիզուհուն, և ամեն ինչ փոխվում է։