Մինի սերիալները նրանց համար են, ովքեր շատ ժամանակ և համբերություն չունեն տասնյակ սերիաներ դիտելու և տարիներով նոր եթերաշրջանների սպասելու համար։ Հատուկ այդպիսի սերիալասերների համար Art365-ը այս հոդվածում է հավաքել 2022 թվականի ամենահետաքրքիր մինի սերիալներից 5-ը։
Pachinko / Дорога в тысячу ли
Կորեական ընտանիքի մի քանի սերունդների պատմությունը և նրանց էպիկական ճանապարհորդությունը՝ 1930-ականներիn` Սեուլից մինչև Ճապոնիա և Ամերիկա: Մին Չին Լիի համանուն բեսթսելերի էկրանավորումն է սա։ Ռեժիսորներն են` Կոգոնադան և Ջասթին Չոնը:
The Girl from Plainville / Девушка из Плейнвилля
Սերիալը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է Միշել Քարթեր անունով դեռահաս աղջկա մասին, որին ցանկանում էին պատասխանատվության ենթարկել ընկերոջ ինքնասպանության համար. պարզվում է, իրենց նամակագրության մեջ աղջիկը բազմիցս հորդորել էր տղային անել այդ քայլը: Ութ դրվագից բաղկացած դրաման կդիտեք մեկ շնչով։
The Dropout / Выбывшая
Սերիալը Theranos բժշկական ստարտափի հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսի մասին է։ Հոլմսը պնդում էր, որ իր ընկերությունը արյան ստուգման նորարարական սարքավորում է ստեղծել, բայց իրականում նա ստում էր։ Սերիալում նրան մարմնավորել է Ամանդա Սեյֆրիդը։ Դիտեք այս՝ իրական պատմության վրա հիմնված սերիալը, փորձեք հասկանալ՝ ինչո՞ւ էր ստում Էլիզաբեթը։
Under the Banner of Heaven /Под знаменем небес
1984 թվականին Յուտայում սպանվում է մի կին և նրա փոքրիկ դուստրը: Հետաքննությունը վարում է մորմոն դետեկտիվը (Էնդրյու Գարֆիլդ), որի նախկին համոզմունքները կսկսեն կասկածի ենթարկվել բացահայտած սարսափելի դեպքերի պատճառով: Ջոն Կրակաուերի դոկումենտալ գրքի ադապտացիա - էկրանավորումն է այս մինի սերիալը, որը դուր կգա հատկապես դետեկտիվների սիրահարներին։
This Is Going to Hurt / Будет больно
Մինի սերիալ, կոմեդիա, որի գլխավոր հերոսն է Հանրային հիվանդանոցի ծննդատան օրդինատոր Ադամը։ Հանրային այդ հիվանդանոցում մշտական անձնակազմի պակաս կա, հնացած սարքավորումներ են և բազմաթիվ արկածներ ու հետաքրքիր դրվագներ։