1. Մենք պատասխանատու ենք սեփական երջանկության և սեփական դժբախտության համար:
Մարդը կարող է փոխել իր սեփական Կարման և կարող է իր գործերով ազդել ապագայի վրա: Վատ գործերի Կարման փոխելու համար պետք է մաքրել միտքը ոչ միայն աղոթելով, երկրպագելով գերբնականին կամ ստիպելով սեփական մարմնին անել վերոնշյալները: Պետք է լավ մտքերով, լավատեսությամբ ու բարությամբ ապաքինվել։
Եթե մեր գլուխը լի է բարի մտքերով և լավատեսությամբ, ապա մենք, բնականաբար, դառնում ենք ուրախ և լի երջանկությամբ, բայց եթե հոգու խորքում բացասական բան անելու մտադրությամբ ենք լցված, ապա բարի Կարման խաթարվում է:
Մարդն ունի ուժ, ուժ՝ փոխելու իր Կարման: Այսօրն այն է, ինչ մենք ցանել ենք անցյալում, և ապագան այն է, ինչ մենք ցանում ենք այսօր։
Երջանկությունը կախված չէ ո՛չ ունեցածիցդ, ո՛չ դիրքիցդ։ Երջանկությունը բացառապես հիմնված է մտածածիդ վրա:
Բուդդա
2. Ուշադրություն դարձրեք ձեր մտադրություններին:
Եթե ձեր մտադրությունները լավ են այն ամենի նկատմամբ, ինչ անում եք, ապա արդար Կարման ձեզ ճիշտ արդյունք կտա: Մյուս կողմից, եթե ձեր մտադրությունները վատ են, բայց դուք լավ գործեր եք անում, միևնույն է՝ միայն բացասական արդյունք կունենաք: Կարման անանձնական, բնական լավա է, որը գործում է ուղիղ մեր մտքերին համապատասխան:
Մեր ֆիզիկական և վերբալ գործողությունները, հաջողությունները, երջանկությունը, ապրելակերպը, խաղաղությունը կախված են մեր մտքերից:
Դու կարող ես ամբողջ աշխարհում փնտրել մեկին, որն ամենաարժանին է քո սիրուն ու ջերմությանը, բայց քեզանից ավելի արժանի մեկին չես գտնի։ Դու ինքդ, ավելի քան որևէ մեկն այս աշխարհում, արժանի ես քո սիրուն ու ջերմ վերաբերմունքին։
Բուդդա։
3. Խոսքի մեջ եղեք բարի։
- Խուսափեք կոպիտ, վիրավորական խոսքերից, որոնք կվնասեն ուրիշներին կամ աններդաշնակություն, ատելություն կբերեն ձեր հարաբերություններում: Եղեք ճշմարիտ, բաց և հանգիստ ուրիշների հետ շփումներում, քանի որ ամեն բան վերադառնալու է ձեզ ապագայում:
- Խոսեք միայն այն ժամանակ, երբ կա ձեր խոսքի կարիքը : Անտեսեք ձեզ ուղղված վիրավորական խոսքերը, սպասեք Կարմայի՝ ճիշտ ժամանակին արձագանքին:
- Երբ մենք վերահսկում ենք մեր խոսքը, վերահսկում ենք նաև մեր միտքը։ Հիշեք, անգամ մեկ կոպիտ խոսքը, բամբասանքը կարող է խոցել մարդու սիրտը, ինչպես դանակը՝ մարմինը, և հակառակը, մի բարի խոսքը կարող է գրավել սրտեր ու մտքեր։
Մարդուն իմաստուն չեն կոչում իմաստուն խոսելու համար, այլ երբ նա խաղաղ է, սիրող և անվախ, այդ ժամանակ էլ նա ճշմարտության մեջ է, որը կոչվում է իմաստություն:
Բուդդա
4. Դուք հանրության մասն եք։
- Ձեր գործողությունները, խոսելու կարողությունը, մտածելակերպը պետք է համագործակցեն՝ ներդաշնակ հասարակություն զարգացնելու համար:
Դուք իրավունք չունեք ինչ-որ մեկին դատելու, քանի որ դուք էլ այդ հասարակության մի մասն եք: Պարզապես կիրառեք Կարմայի փիլիսոփայությունը ձեր կյանքում և օգնեք ուրիշներին այն կիրառելու:
- Նկատի ունեցեք, որ ձեր բերանից դուրս եկած վիրավորական խոսքը, բամբասանքը մի օր անպայման կվերադառնա ձեզ: «Միտքն այն է, ինչ դուք դառնում եք»,:
Պատկերացրու, որ աշխարհի բոլոր մարդիկ, բացի քեզանից, լուսավորված են: Նրանք բոլորը քո ուսուցիչներն են, և յուրաքանչյուրն ունի իր չափաբաժինը՝ քեզ օգնելու հարցում:
Բուդդա
5. Ոչինչ մի սպասեք ուրիշներից:
Երջանկության մեր ամենամեծ թշնամին մեր սեփական ակնկալիքներն են, որոնք դնում ենք մտերիմների վրա, և երբ իրադարձությունները զարգանում են ոչ մեր պատկերացրածով, դառնում ենք տխուր, ընկճված և անողոք:
Սակայն պետք է ակնկալիքներ ունենալ միայն սեփական անձից, ուրիշների արարքները պետք չէ վերլուծել, ամեն մեկն ունի իր սեփական Կարման։
Գտեք ձեր մեջ խաղաղություն՝ կյանքի ձեր ճանապարհն անցնելու համար, ճանապարհ, որը լի է պայքարով ու տանջանքներով:
Գոյության գաղտնիքը վախ չունենալն է։ Երբեք մի վախեցեք, թե ինչ կպատահի ձեզ հետ, հատկապես այն դեպքերում, երբ պատահելիքը ձեզանից կախված չէ: