- Կիսվի՛ր գիտելիքներովդ. դա անմահության հասնելու միակ միջոցն է։
- Տարին մեկ անգամ գնա՛ մի տեղ, որտեղ նախկինում երբեք չես եղել:
- Մենք կարող ենք ապրել առանց կրոնի և մեդիտացիայի, բայց մենք չենք կարող գոյատևել առանց մարդկային ջերմության ու կարեկցանքի:
- Լավ սովորի՛ր կանոնները, որպեսզի կարողանաս դրանք արդյունավետ խախտել:
- Եթե ուզում ես, որ կողքիններդ երջանիկ լինեն, կարեկցել սովորիր: Եթե ուզում ես ինքդ երջանիկ լինել, կարեկցել սովորիր:
- Քունը լավագույն մեդիտացիան է:
- Կշռի՛ր հաջողությունդ նրանով, թե ինչից ես հրաժարվել դրան հասնելու համար:
- Երջանկությունը պատրաստի բան չէ, այն կառուցվում է քո իսկ գործողություններից:
- Նրանց, ում սիրում ես, տո՛ւր թռչելու թևեր, վերադառնալու արմատներ և մնալու պատճառներ:
- Իմ կրոնը շատ պարզ է. Իմ կրոնը բարությունն է:
- Իսկական հերոսը նա է, ով հաղթում է սեփական զայրույթն և ատելությունը:
- Ես գտել եմ Հույսը ամենամութ օրվա մեջ, իսկ կենտրոնացումը՝ ամենալուսավորի մեջ:
- Հիշի՛ր, որ երբեմն ուզածդ չստանալը բախտի հիանալի նվեր է:
- Սերն ու կարեկցանքն անհրաժեշտություն են, ոչ թե շքեղություն: Առանց դրանց մարդկությունը չի կարող գոյատևել:
- Սերը քննադատության բացակայությունն է:
- Ես հաղթում եմ իմ թշնամիներին այն ժամանակ, երբ նրանց դարձնում եմ ընկերներ:
- Զայրույթը քո սեփական հոգու խաղաղության վերջնական կործանիչն է:
- Բաց սիրտը բաց միտքն է:
- Դրական արդյունքով գործողություն իրականացնելու համար պետք է դրական տեսլական զարգացնել։
- Երջանկությունը միշտ չէ, որ գալիս է սպասումների արդյունքում: Երբեմն այն գալիս է, երբ ամենաքիչն ենք իրեն սպասում: