- Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրականի նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։
- Նարեկացին եղբոր հետ կրթություն ստացել է Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքում։ Նրանց ուսուցիչն է եղել ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը՝ Անանիա Նարեկացին։
- Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկավանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական գործունեությամբ։ Այդ ժամանակ էլ ստացել է Նարեկացի անունը։
- Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկավանքում։ Նրա գերեզմանը դաձել է սրբազան ուխտատեղի է դարձել հայ ժողովրդի համար։
- Ըստ ավանդության, Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։
- Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագույն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» երկն է, որը հաճախ պոեմ է կոչվում, թեև իրականում աղոթամատյան է՝ հոգին ու մարմինը բժշկող աղոթքների ժողովածու։
- «Մատյան ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։
- Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը՝ գրված որոշակի տոնին երգվելու նպատակով։ Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով։
- Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների։
- Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի» մեկնությունն է՝ գրված 977 թվականին Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով։
- Հայաստանում կա 3 եկեղեցի, որոնք կրում են Սուրբ Գրիգոր Նարեկացի անվանունը՝ Վաղաշենի, Վանաձորում և Արմավիրում։
- Երևանի թիվ 137 և Վաղարշապատի թիվ 2 դպրոցները կրում են Գրիգոր Նարեկացու անունը։ Երևանում կա նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն։ Իսկ Կիպրոսում կան 3 Նարեկ անունով հայկական վարժարաններ՝ Լիմասոլում, Լառնակայում և Նիկոսիայում։
- 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ։
- 2001 թվականաին Հայփոստը շրջանառության մեջ է դնում Գրիգոր Նարեկացուն և Մատյան ողբերգությանը նվիրված նամականիշ։
- Նարեկ անունը շատ տարածված է Հայաստանում։ Այն գրեթե ամեն տարի ամենատարածված անունների ցանկի առաջին եռյակում է հայտնվում։