Արվեստը հազարամյակներ շարունակ եղել է մարդկային պատմության ամենակարևոր վավերագրերից ՝ արտացոլելով տարբեր քաղաքակրթություններ և ժամանակի փիլիսոփայություն:
Ահա տասը հետաքրքրաշարժ փաստ արվեստի մասին, որոնք ցույց են տալիս նրա բազմազանությունը, և պատմության վրա ազդեցությունը։
Հնագույն նկարներ
Ամենահին նկարները, որոնք գտնվում են Իսպանիայի Էլ Կաստիլյո քարանձավում, ավելի քան 40,000 տարեկան են: Այս պարզ կարմիր գծանկարները, հավանաբար, ստեղծվել են նեանդերթալցիների կողմից՝ Եվրոպայում ժամանակակից մարդկանցից առաջ:
Ամենաշատ գողացված նկարը
Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» ռեկորդակիր է ամենաշատ գողությունների քանակով: Վերջին անգամ այն Լուվրից գողացել իտալացի Վինչենցո Պերուջան 1911 թվականինԼ Երկու տարի անց նկարը գտնվեց և վերադարձվեց։
Ամենաթանկ գույնը
Կապույտ գույնը ժամանակին այնքան հազվագյուտ և թանկ է եղել, որ այն օգտագործվում էր միայն ամենակարևոր թեմաները պատկերելու համար, ինչպիսիք են՝ Մարիամ Աստվածածնի և Քրիստոսի կյանքին վերաբերող սրբապատկերները: Կապույտի պիգմենտը արդյունահանվել է Աֆղանստանից ներկրված կիսաթանկարժեք քարից՝ լապիս լազուլիից։
Մոնա Լիզայի գաղտնիքները
Արվեստաբանները կարծում են, որ Մոնա Լիզայի նկարի տակ թաքնված է մինչև երեք շերտ տարբեր կտավներ: Ժամանակակից ռեֆլեկտիվ լուսավորության տեխնոլոգիան տեսանելի է դարձրել այս թաքնված շերտերը՝ բացահայտելով, թե ինչպես է Լեոնարդո Դա Վինչին խմբագրել իր գլուխգործոցը տարիների ընթացքում:
Արգելված պիգմենտ
Վառ նարնջագույն պիգմենտը ժամանակի ընթացքում՝ լույսի ազդեցության տակ փոշու է վերածվում: Բացի այդ, այն շատ թունավոր էր, քանի որ պարունակում էր մկնդեղ:
Վան Գոգի արագությունը
Վինսենթ Վան Գոգն ընդամենը 10 տարվա ընթացքում ստեղծել է ավելի քան 900 կտավ: Չնայած իր բեղմնավոր գեղարվեստական գործունեությանը, նա իր կյանքի ընթացքում վաճառել է միայն մեկ նկար՝ Կարմիր խաղողի այգիները Առլում:
Սիքստինյան կապելլայի գաղտնիքները
Միքելանջելոն բազմաթիվ թաքնված հաղորդագրություններ և անատոմիական խորհրդանիշներ է ներառել Սիքստինյան կապելլայի՝ առաստաղի վրա գտնվող իր նկարներում, որոնցից մի քանիսը, ենթադրաբար, արտացոլում են եկեղեցու հետ նրա հակամարտությունը և մարդու անատոմիայի հանդեպ նրա կիրքը:
Ինտերակտիվ արվեստ
Թվային ինտերակտիվ արվեստի առաջին օրինակը ինժեներ Միրոն Կրյուգերի աշխատանքն էր 1970-ականների սկզբին: Նրա Video Place նախագիծը միավորում էր պրոյեկտորները, տեսախցիկները, հատուկ համակարգչային սարքավորումները և ծրագրային ապահովումը, որոնք արձագանքում էին դիտողների շարժումներին:
Արվեստը պատերազմի ընթացքում
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորականների խումբը ներգրավված էր նացիստների կողմից գողացված արվեստի միլիոնավոր գործերի և մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման գործում:
Փոփոխական կտավ
Ջեքսոն ՓոլԱքը 1940-ականների վերջին ներմուծեց կաթիլային նկարչության տեխնիկան, որը հեղափոխություն արեց արվեստի աշխարհում: Նրա քաոսային կտավները ստեղծվել են դինամիկ շարժումներով՝ օգտագործելով գետնին հարթ դրված կտավը, որը թույլ է տալիս նրան մոտենալ ցանկացած կողմից։