Վենետիկը, որն իր անունը ստացել է ավելի քան 3000 տարի առաջ այնտեղ ապրած հնագույն վենետացիների պատվին, աշխարհի ամենաառեղծվածային և գրավիչ քաղաքներից մեկն է: Իր ոլորապտույտ ջրանցքներով, ապշեցուցիչ ճարտարապետությամբ և գեղեցիկ կամուրջներով Վենետիկը հայտնի ու սիրված վայր է ճանապարհորդությունների համար:
Առանձնացրել ենք 10 փաստ Վենետիկի մասին:
- Վենետիկը հայտնի է իր կամուրջներով։ Վենետիկում կա 417 կամուրջ, որոնցից 72-ը մասնավոր են։
- Վենետիկում տները համարակալված են ըստ թաղամասերի, ոչ թե փողոցների, ինչը դժվարացնում է հասցեներ գտնելը:
- Վենետիկում կա մոտ 350 գոնդոլ և 400 գոնդոլիեր։
- 1608 թվականին պաշտոնապես արգելվեց քաղաքում դիմակներ կրելը։ Դիմակ կրել թույալտրվում է միայն կառնավալի ժամանակ։ Օրենքը խախտողները խիստ պատժվում էին։ Պատիժները՝ երկու տարվա ազատազրկում, հրապարակային ծեծ և այլն։
- Վենետիկում կա 177 ջրանցք։ S-աձև Գրանդ Կանալը ամենամեծն է և քաղաքը բաժանում է երկու մասի:
- Սուրբ Մարկոսի հրապարակի զանգակատունը կառուցվել է 12-րդ դարում և փլուզվել 1902 թվականին։ Աշտարակը վերակառուցվել է՝ պահպանելով նախկին ձևը։ Այն ունի 98,6 մետր բարձրություն․ այն իր բարձրությամբ Իտալիայի հինգերորդ ամենաբարձր զանգակատունն է:
- Աշխարհի առաջին հանրային խաղատունը բացվել է Վենետիկում 1638 թվականին։
- Վենետիկի բնակչությունը վերջին 50 տարում 120.000-ից նվազել է մինչև 60.000։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Վենետիկը մինչև 2050 թվականը կարող է դառնալ ուրվական քաղաք, որտեղ լինելու են միայն զբոսաշրջիկներ և նրանց սպասարկող աշխատակիցներ:
- Աշխարհում առաջին կինը, որը բարձրագույն կրթություն է ստացել, ծնվել է Վենետիկում 1646 թվականին։
- Վենետիկյան Գոնդոլները միջինում ունեն 11 մետր երկարություն և մոտ 600 կգ քաշ: